ԵԱ. Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 6-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով ունի 5.5 միավոր:
Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 5 միավոր:
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր:
Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 7-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան