Եկել եմ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ.Նիկոլ Փաշինյան
«Ուզում եք ասել, որ ՊՊԾ-ի ծախսերն ավելացե՞լ է, միանշանակ ավելացել է,հիմա ասեմ խի»,- խորհրդարանական ընդդիմությանը ԱԺ-ում դիմեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով 2018 թվականին ամեն օր օլիգարխները ՊՊԾ-ի համար սնունդ էին ուղարկում
«Մեկը՝ հավի բուդ, մեկը՝ պանիր, մեկը կոռժիկ, մեկը ջեմ, մեկը թթու։ Ասում եմ՝ էս ինչ է, ասում են՝ տենց է դրվածքը, հացը Գռնոն է ուղարկում, պանիրը՝ Բդոն է ուղարկում, ջուրը էս մեկի վրա է...Ասում եմ՝ ձեռ եք առնում... Ու պետական բյուջեից 0 է ծախսվել, ոչ մեկի փողը չեն կերել։ Ասել եմ՝ դադարեցրեք, ամոթ է, էս պետություն է»,- հայտարարեց Փաշինյանը։
Անդրադառնալով պարգևավճարների մասին ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը՝ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք նրանք չեն իմացել, որ պատգամավորները և նախարարները ժամանակին ծրարներով են փող ստացել։
«ՊՊԾ-ի աշխատակիցները ծրարով փող ստանալիս են եղել, ումի՞ց... Պտական ինստիտուտներն ուզեցել են սարքել իրենց ջեբի շները։ Բա դժգոհ են մարդիկ, պետական ինստիտուտ է կայանում»,-նշեց գործադիրի ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքի վերջում անդրադարձավ իրական և պատմական Հայաստան դիլեմային։
«Մենք չենք հասկանում մի պարզ բան, երբ որ Դիլիջանում ապրում ենք և ասում ենք՝ ես վանեցի եմ՝ մենք Դիլիջանը կորցնում ենք, միջանցք ենք բացում, որ ասեն՝ եկեք այդտեղ մարդ չկա բնիկ, դրանք ստեից-այնտեղից եկած են, բա սա հին թուրքական, սա էլ հին ադրբեջանական քաղաք է, սա՝ էս է, նա՝ էն։ Մարդիկ լսում են, թե ինչ ենք խոսում և մենք կորցնում ենք մեր պետությունը, մենք կորցրել ենք մեր պետությունը»,- հայտարարես Փաշինյանը։
Նա նշելով, որ վերջին տարիներին տասնյակ անգամ կարդացել է Անկախության հռչակագիրը։
«Եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունն նրա մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ»,- հայտարարեց Փաշինյանը և, այն համարելով մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունը և ցույց տալով հայաստանի մակետը,հավելեց. «Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում։ Որովհետեև նա փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է ու գտել է իր հայրենիքը՝ այս ՀՀ-ն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան