«Ալ Ջազիրա». Գազայում մեկ ամսվա ընթացքում մարդասիրական կազմակերպություների 20 աշխատակից է սպանվել
Գազայի հատվածում իսրայելական զորքերի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում սպանվել է առնվազն 20 մարդասիրական օգնության կազմակերպությունների աշխատակից: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով ութ կազմակերպությունների խմբի կողմից պատրաստված զեկույցը, ներառյալ՝ Save the Children-ը և Oxfam-ը:
Զեկույցում ասվում է, որ համաձայն՝ Գազայի հատվածում գործող բարեգործական և մարդասիրական կազմակերպությունների առնվազն 20 աշխատակիցներ զոհվել են այս տարվա հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակումների և գնդակոծությունների ժամանակ։
«Նրանք մահացել են իրենց տներում, փախստականների ճամբարներում և հումանիտար օգնություն հասցնելու ժամանակ, շատերը կորցրել են իրենց սիրելիներին, ընտանիքի անդամներին և հարազատներին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կազմակերպության զեկույցից մեջբերել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ իսրայելական հարվածների վերջին զոհերն են եղել չորս ինժեներ և երկու բանվոր, որոնք սպանվել են հոկտեմբերի 19-ին Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիսում ջրատարը վերանորոգելիս: «Չնայած իսրայելական իշխանությունների հետ նախնական համաձայնեցմանը, նրանց մեքենան հստակ տեղորոշված և թիրախային խոցվել է։ Ավելի քան 300 մարդասիրական ծառայողներ են սպանվել Գազայում անցած տարվա հոկտեմբերին պատերազմի սկսվելուց հետո, ինչը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: ճգնաժամ աշխարհում»,-ասվում է զեկույցում։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում բնակելի շենքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
- ԱՀԿ․Գազայի բնակիչների ավելի քան 80%-ը պարենային անապահման խնդիր ունի
- Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան