Իրավաբան. Առնվազն յոթ կին ադրբեջանցիների կողմից ենթարկվել են խոշտանգման, այդ թվում գլխատումների
«COP29-ում Ադրբեջանը ոչ միայն Greenwashing է անում, այլև peacewashing է անում՝ ցույց տալու, որ այն էթնիկ զտման ենթարկած տարածքներն օգտագործելու է կանաչ էներգիա ստանալու, շրջակա միջավայրը պահպանելու համար»,-ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Աննա Մելիքյանը՝ խոսելով «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովի ժամանակ։
Նա ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական գործողությունների շրջանակում մարդու իրավունքների խախտումներն անմիջականորեն կապ ունեն COP29-ում քննարկվող թեմաների հետ։
Աննա Մելիքյանն ու գործընկերները 2020-ի ընթացքում, դրանից առաջ ու հետո զբաղվել են արցախցիների իրավունքերի խախտումների փաստահավաքությամբ, այցելել Արցախի տարբեր գյուղեր, խոսել բնակիչների հետ։
«Բայց իրականում պատերազմական հանցագործները՝ ադրբեջացի զինծառայողները մեր գործն էականորեն հեշտացրել էին։ 2020-ին ու դրանից հետո հատկապես Թելեգրամ ալիքներում բազմաթիվ էին տեսանյութերը, որոնք ցույց էին տալիս թե քաղաքացիական անձանց , թե ռազմագերիների նկատմամբ իրականացրած հանցագործությունները։ Սա արվում էր առանց ամոթի, հպարտությամբ և այն նպատակով, որ գյուղերում մարդ չմնա»,-ասաց իրավաբանը։
Ադրբեջանցիների կողմից եղել են հայերի գլխատումներ, գնդակահարություններ։
«Քիչ ենք խոսել տուժած կանանց մասին։ Առնվազն յոթ կին, ըստ արձանագրված տվյալների, ենթարկվել են խոշտանգման, այդ թվում նաև գլխատումների ու այլ բռնությունների մինչև սպանվելը։ Այսինքն նրանք տանջամահ են արվել»,-ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ ահասարսուռ դեպքերը չարժանացան միջազգային հանրության քննադատությանը, դատապարտմանը, ինչի հետևանքով հանցագործությունները կրկնվեցին 2022-ին, 2023-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան