ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում, որը գտնվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ։
MediaHub-ի տեղեկություններով՝ առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ Մեզ ասացին՝ Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինիս շտապօգնությամբ, բառի բուն իմաստով արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ժամանել է նաև ոստիկանությունը։ Թե՛ ոստիկանություն, թե՛ շտապօգնություն զանգահարել է հենց տուժողը՝ Արթուր Պահլավունին։
«Նշենք, որ վիճաբանության կողմերից երկուսն էլ «կորած» ու հասարակ դեմքեր չեն․ Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ գեներալ-մայոր է, մինչ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ փոխտնօրեն նշանակվելը եղել է Պետական պահպանության ծառայության, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը և պաշտոնից ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին՝ «Դվին» հյուրանոցի տանիքում հնչած հրավառության պատճառով, որի ձայներից, ասում են, Նիկոլ Փաշինյանը վախի նոպաներ է ունեցել։ Իսկ Արթուր Պահլավունին էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ հայրն է՝ աները, և ասացին՝ համեստ, նորմալ մարդ է, ու զարմացած են, թե ինչու է Հովհաննիսյանն այդպես վայրագ ձևով վարվել նրա հետ։
MediaHub-ը դիմեց ՆԳՆ լրատվական բաժին՝ ճշտելու, թե ահազանգ ստացե՞լ են, արդյոք, այս միջադեպով, և ՆԳՆ-ից հաստատեցին, որ Երևանի ՋԷԿ-ից այդպիսի ահազանգ եղել է․ «Ֆիզիկական ներգործության վերաբերյալ ստացվել է ահազանգ, որը փոխանցվել է Քննչական կոմիտե»»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաշինյանը կասկածներ է ունեցել, որ Սարգիս Հովհաննիսյանի կողմից իր ընտանիքի, կնոջ մասով արտահոսք է եղել
- Փաշինյանը Սարգիս Հովհաննիսյանին ազատել է ՊՊԾ պետի պաշտոնից
- ՊՊԾ պետի կինն աշխատում է ԱԺ-ում, մի որդին՝ ՊՊԾ-ում, մյուսը՝ կառավարությունում
- Ուրեմն, լսի Սաքո, խոստանում եմ՝ քո պագոնները հաստատ պոկվելու են․ Իշխան Սաղաթելյանը՝ ՊՊԾ պետին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում