Թրամփը հայտնել է պետքարտուղարի և ԱՀԴ տնօրենի պաշտոններում թեկնածուների անունները
ԱՄՆ Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախկին կոնգրեսական փոխգնդապետ Թուլսի Գաբարդին առաջադրել է Ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում։ Նա կվերահսկի ԱՄՆ ներքին և արտաքի հետախուզական ծառայությունները՝ այդ թվում Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) և Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)։
Associated Press-ը գրում է, որ Դոնալդ Թրամփն առաջարկել է սենատոր Մարկո Ռուբիոյին նշանակել պետքարտուղարի պաշտոնում իր նոր վարչակազմում։ Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Էնթոնի Բլինքենը։
«Նա կլինի մեր երկրի ուժեղ պաշտպանը, մեր դաշնակիցների իսկական ընկերը և անվախ մարտիկ, ով երբեք չի նահանջի մեր հակառակորդներից», - մեջբերում է գործակալությունը Թրամփի հայտարարությունը։
«Թուրքական կողմում լուրջ մտահոգություններ է առաջացրել ԱՄՆ նոր վարչակազմում հակաթուրքական հայացքներով պաշտոնյաների ավելացումը.
Թուլսի Գաբարդը ԱՄՆ-ում ամենահայամետ գործիչներից է, այցելել է Հայաստան և Արցախ, ինչի համար Ադրբեջանի սև ցուցակում է, մշապես քվեարկել է հայկական բանաձևերի օգտին, դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողներից է, կոչ է արել հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից Հայաստանին սպառնալու համար»,- գրել է «Թուրքիան այսօր» թելեգրամ ալիքը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ պաշտոն է պատրաստել Թրամփը Իլոն Մասկի համար
- Daily Mail. Թրամփի առաջին գործը՝ Սպիտակ տանը
- Թրամփի համակիրը՝ Ավետարանական եկեղեցու անդամը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի
- Էրդողանի կարծիքով՝ Թրամփի նախագահությամբ կավարտվեն բոլոր պատերազմները
- Սուրեն Սարգսյան. Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին
- Թրամփը կավելացնի ռազմական աջակցությունն Իսրայելին․ Բրայզա