Կանացի կազմվածքի իդեալական համամասնությունները. Ուսումնասիրություն
Ուսումնասիրությունը ցույց է տվել անսպասելի արդյունքներ։ Գերմանական Կոնստանցի համալսարանի գիտնականները փորձարկել են այն տեսությունը, ըստ որի՝ գոտկատեղ-ազդր հստակ հարաբերակցությամբ կանայք համարվում են ամենագրավիչ:
Սկզբում 80 հարցվողներից պահանջվել է գնահատել կանացի մարմինների 12 պատկերներ, որոնք պատկանում են «իդեալական» սահմանմանը և համապատասխանում են 90-60-90 ստանդարտին:
Հետազոտության երկրորդ փուլում գիտնականները փորձի մասնակիցներին տվել են կանանց լուսանկարներ, որոնց գոտկատեղի և ազդրի ծավալները համաչափ չէին: Առաջարկվող լուսանկարների թվում էին ինչպես նիհար, այնպես էլ հաստլիկ աղջիկների պատկերներ:
Պարզվել է, որ մեծամասնության համար ամենագրավիչը կլոր և կորաձև ֆորմաներն են, իսկ ամենագեղեցիկն այն համամասնություններն են, որոնք գերազանցում են ստանդարտ 90-60-90-ը ստանդարձը։
Այստեղ առանցքային դեր են խաղում մարմնի կորերը՝ որքան ակնհայտ են դրանք, այնքան գրավիչ է կազմվածքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան