Ինչու է Ադրբեջանն այդքան շատ վախենում դատական գործընթացներից
«Ինչու է Ադրբեջանն այդքան շատ վախենում դատական գործընթացներից։ Որովհետև դատական գործընթացում ճշմարտությունը բացահայտվում է հեշտությամբ»,- Երևանում ընթացող «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Նա նշեց, որ եթե Հայաստանը առաջ է բերում վերադարձի իրավունքի մասին հարց, Ադրբեջանը փորձում է հակակաշռել 1992-94 թթ. պատերազմի արդյունքներով։
«Վերադարձի իրավունքը կապվում է հայրենիք գաղափարի հետ, քո սեփական երկիր վերադարձը։ Դրա համար Ալիևը հանկարծ հիշեց «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Այսինքն, նրան հուշեցին, որ եթե միայն գույքի վրա շեշտը դնես, որ գույք եք թողել Հայաստանում, հաջողության չեք հասնի, տեսական հիմքը թույլ է, իսկ եթե հայրենիք գաղափարը շահարկվի, որ «Արևմտյան Ադրբեջան» է եղել Հայաստանի տարածքում, ավելի լայն կարող եք ներկայացնել տեսական հիմքերը։
Իրականում չկա, կա միայն անշարժ գույք, որը թողել են ադրբեջանցիները Հայաստանի որոշ տարածքներում։ Ադրբեջանի քաղաքականությունն է»,- ասաց Ա. Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը վախենում է դատական գործընթացներից, քանի որ վերադարձի իրավունքի հետ միասին պարզվելու է, որ Ադրբեջանը միջազգային հանցագործ պետություն է, բազում հանցագործություններ է կատարել, ընդհուպ մարդկության դեմ հանցագործություններ, դրա համար պահանջում է Հայաստանին հետ վերցնել իրավական գործընթացները։
Արա Ղազարյանն ընդգծեց. «Վերադարձի իրավունքն ընդամնենը տուն վերադարձ չէ, վերադարձ է հայրենիք։ Հայրենիքը կապ չունի քաղաքացիության հետ, դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տասնյակ բաղադրիչներն են։ Մնում է այդ ամենը կիրառենք մեր աշխատանքով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
- Մինչև 2020-ի պատերազմն Արցախում ապրում էր 150 հազար հայ, այսօր՝ 13, ահա թե ինչ պետք է իմանալ Ադրբեջանի մասին. Ստեփանյան
- Գրետա Թունբերգը՝ «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» համաժողովին
- Իրավաբան. Առնվազն յոթ կին ադրբեջանցիների կողմից ենթարկվել են խոշտանգման, այդ թվում գլխատումների
- Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ. Իրինա Ղափլանյան
- ՈՒՂԻՂ. Մեկնարկեց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան