Քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր՝ Հովիկ Աղազարյա՛ն, դու ջանդ յուղի. Արթուր Խաչատրյան
«Բայց ինչ որ արեց պարոն Ռուբինյանը, արդեն անգերազանցելի է, գիտեք ինչու հիշեց Նաիրի Հունանյանին՝ ասելով «նախկին դաշնակցական», որ վաղը, երբ այս կառավարությունը ձախողի, ասի՝ այդ կառավարության ձախողման մեջ մեղավոր է Հովիկ Աղազարյանը՝ որպես նախկին դաշնակցական»,-ԱԺ ամբիոնից փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մինչ այդ Ռուբինյանն իր ելույթում նշեց, թե Դաշնակցությունը ՀՀ-ի նորագույն պատմության մեջ ներգրավված է եղել մի շարջ բռնությունների և սպանությունների մեջ՝ հիշատակելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հեղինակի նախկին դաշնակցական լինելը։
Դիմելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Քո գլխին են սարքում, այ ընկեր, ձեռի հետ էլ՝ մեր»։
Պատգամավորը Աղազարյանին հորդորեց այդ հարցի շուրջ խոսել Ռուբեն Ռուբինյանի հետ։
Նա նաև հիշեցրեց, որ Շիրակի ներկայիս մարզպետն էլ է մեղավոր լինելու, որովհետև նախկին դաշնակցական է։
«Հովիկ Աղազարյա՛ն, դու ջանդ յուղի»,-հորդորեց Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ, դուք ունեք աշխարհում ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար նախագահը. Քրիստինե Վարդանյան
- Դուք ասում եք, թե շրջելու եք պատմության անիվը՝ արտագաղթը վերածեք ներգաղթի, բայց բացասական սալդոն 20 366 մարդ է. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան