Քաղաքական 17:31 14/11/2024 Հայաստան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներով համամարդկային համարվող Արցախի ժողովրդի ստեղծած ժառանգությունը շարունակաբար ավերվում է

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2024 թվականի հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի  նախաձեռնած «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով համաժողովի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն և Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) կոմիտեի քարտուղար Քրիստա Պիկատը հայտարարել է, որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում և այդ համատեքստում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, որի համար շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով: Պիկատը նաև նշել է, որ այժմ,  երբ իրավիճակը փոխվել է, այս առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն:

Քրիստա Պիկատը հավելել է, որ  նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր տնօրենի՝ մշակույթի գծով օգնականի գլխավորությամբ առաքելություն է ուղարկվել Հայաստան՝ տեղահանվածներին առաջարկելու կառույցի աջակցությունը, և համոզվելու, որ նրանց  կարիքները բավարարվում են ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-հոգեբանական առումներով՝ ներառելով նաև համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, այն կենդանի ժառանգության պահելու օգնության առաջարկը։ Այս համատեքստում Քրիստա Պիկատը կարևորել է, որ համայնքները սահմանեն  իրենց սովորույթներն ու ավանդույթները, որոնք պահպանելու կարիք ունեն և անհրաժեշտության դեպքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն  պատրաստ է օգնություն ցուցաբերել համայնքներին։: Քրիստա Պիկատը նշել է, որ այժմ, 1954թ. Հաագայի կոնվենցիան ունի մոնիտորինգի ժամանակավոր մեխանիզմ, որը կարող է գործարկվել ցանկացած անդամ պետության կողմից:

Մեր արձագանքը

Հիշեցնենք, որ 2020-2024 թվականների ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի իրականացրել ՄԱԿ-ի կողմից իրեն պատվիրակած՝ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության մանդատը և առաքելություն չի ուղարկել տարածաշրջան՝ փաստագրելու տարածաշրջանի ժառանգության իրական վիճակը և կանխելու Ադրբեջանի կողմից վերջինիս հետագա ոչնչացումը։

Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողություններին՝ նշենք, որ դրանք սահմանափակվել են կոչերով և մտահոգությունների արտահայտմամբ: Ի մասնավորի՝  2020 թ. հոկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրման, դպրոցների, մշակութային և կրոնական վայրերի թիրախավորման առնչությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդես եկավ ընդգծված չեզոքությամբ։ Այս կառույցը կոչ արեց երկու կողմերին պաշտպանել ժառանգությունը՝ իր բոլոր ձևերով (հուշարձաններ, պատմական լանդշաֆտ, ոչ նյութական ժառանգություն)։ Իհարկե, հայտարարության տեքստից չէին կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից բազմիցս ակնհայտորեն խախտված (ինչն այդպես էլ համապատասխան արձագանք չստացավ)՝ Հաագայի 1954 թ. կոնվենցիայի և դրա առաջին ու երկրորդ արձանագրությունների (1954 թ. և 1999 թ.) դրույթների պահպանման հորդորները։

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից գրեթե 10 օր անց, ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Ժառանգությունը վտանգված է» նկար-ազդակով վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը՝ մշակութային ժառանգության հաշվառման նպատակով առաջարկելով առաքելություն ուղարկել տարածաշրջան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության համաձայն հնարավոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի (Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ՄԱԿ-ի կողմից ճանաչված չլինելու պատճառով չի կարող ճանաչվել որպես կողմ) համաձայնությամբ և Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ խորհրդակցության միջոցով։

Մինսկի խմբի խորհրդակցությունը թերևս տեղի ունեցավ, բայց շոշափելի արդյունքների չհանգեցրեց․ 2022 թ. փետրվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռավար հանդիպման ժամանակ՝ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ որոշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաքելություն ուղարկել երկու երկրներ՝ մոնիթորինգի ենթարկելու մշակութային ժառանգության վիճակը և ուսումնասիրելու ինչպես Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայկական, այնպես էլ Հայաստանում ադրբեջանական ժառանգության վիճակը։

 Բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունից մեկ ամիս անց կազմակերպության գլխավոր տնօրենի մշակույթի գծով օգնական Էռնեստո Օտտոնեն հայտարարեց, որ իրենք դեռ սպասում են Ադրբեջանի պատասխանին։ «Մինչ այժմ մի քանի անգամ դիմել ենք Ադրբեջանի իշխանություններին և անհաջողության մատնվել․․»,- ասված է հայտարարության մեջ (Nazaretyan, Artsakh’s Cultural Heritage Under Threat)։ Իսկ ահա 2020 թ. դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարածեց մամուլի հաղորդագրություն, որում ցավում էր, որ ԼՂ փորձագետների անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու գործընթացը կանխվել է Ադրբեջանի կողմից։ Նշենք, որ պատերազմից 4 տարի անց էլ առաքելության ուղարկումը իրականություն չի դարձել, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներով համամարդկային համարվող Արցախի ժողովրդի ստեղծած ժառանգությունը շարունակաբար ավերվում է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:54
«Հրաժարականն անխուսափելի է»․ ֆուտբոլի երկրպագուները երթ են անցկացնում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles և FAF շարժումները Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան - Ֆարերյան կղզիներ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Պատերազմի վտանգի մեջ գտնվող և օկուպացված տարածքներով երկրի կառավարիչն ասում է «...
Աղբյուր` Panorama.am
19:28
Սափրված Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը  տեսանյութ է հրապարել  ֆեյսբուքյան իր էջում՝ ցուցադրելով սափրված դեմքը։ «Ողջույն սպիտակամորուս»,-...
Աղբյուր` Panorama.am
19:17
Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
 Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելեց Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
18:49
Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է...
Աղբյուր` Panorama.am
18:35
Վրաստանում ընտրությունների պատճառով փակ «անցակետերը» խնդիրներ են ստեղծում
Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) Ախալգորիի «անցակետերը»...
Աղբյուր` Panorama.am
18:10
Հայաստանում ինձ համեմատում են Մխիթարյանի հետ. Գոռ Մանվելյան
«Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը ծավալուն հարցազրույց է տվել հեղինակավոր So Foot պարբերականին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։  «Սերոբ Սմբաթի Սարգսյանին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ մակնշումներով օղի և գինի
Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպք
Աղբյուր` Panorama.am
17:53
Էրդողանը սպառնում է քրդերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիայի հյուսիսում քրդական զինված ուժերի դեմ նոր ռազմական գործողությունները: Ըստ Էրդողանի,...
Աղբյուր` Panorama.am
17:44
Չեմ պատկերացնում, թե ինչի շուրջ պետք է համագործակցենք. Օֆելյա Գրիգորյանը՝ ՀՀ-ի և ադրբեջանական հիդրոլոգների աշխատանքային խմբերի մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը օրերս հայտարարեց. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներով համամարդկային համարվող Արցախի ժողովրդի ստեղծած ժառանգությունը շարունակաբար ավերվում է
Պատերազմից 4 տարի անց էլ առաքելության ուղարկումը իրականություն չի դարձել
Աղբյուր` Panorama.am
17:25
Ավինյանի կնոջ հորը Սարգիս Հովհաննիսյանի կողմից հարվածելու հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
«Քննչական կոմիտեն հաղորդում է  ստացել մի անձի կողմից իրեն հարված հասցնելու վերաբերյալ։ Հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել...
Աղբյուր` Panorama.am
17:16
2024 թվականի ամենասեքսուալ տղամարդը. նրա անունը ծանոթ է շատերին
Հայտնի դերասանը Ջոն Կրասինսկին People-ի կողմից ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդը: 45-ամյա արտիստը հանրությանը հայտնի է «Օֆիս»...
Աղբյուր` Panorama.am
17:01
Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն
Հաճախորդների փոփոխվող կարիքներից ու ակնկալիքներից մինչև բանկերի թվային փոխակերպում, հաճախորդների վստահությունից մինչև վաճառքների խթանում,...
Աղբյուր` Panorama.am
16:56
OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը
OVIO ընկերությունը գործարկել է նոր OVIO Cloud ամպային ծառայությունը, որը կազմված է երկու կլաստերից` G-Cloud և B-Cloud: G-Cloud կլաստերը...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ինչու՞ Չապայևի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ  ԳՄ անդամ  Էդուրադ Շարմազանովը գրում է. «Պատասխանատու վարչապետը չի գոռում Արցախը Հայաատան է և վերջ ու հրաժարվում...
Աղբյուր` Panorama.am
16:53
Նիկոլ Քիդմանը խոսել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում նկարահանվելու իր ցանկության մասին
Դերասանուհի Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ կցանկանար խաղալ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ֆիլմում։ Այս մասին նա խոսել է Vanity Fair-ին տված...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ազգային Ժողովում այսօր շարունակվել է ապազգային ելույթների ու օտար տեղերից ներարկված...
Աղբյուր` Panorama.am
16:24
ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում, որը գտնվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության...
Աղբյուր` Panorama.am
16:14
2025 թվականի պետական բյուջեի նախագիծը. միֆ և իրականություն
Ազգային Ժողովում այս անգամ էլ պետական բյուջեի նախագծի քննարկումների ամփոփ պատկերը նույնն էր, ինչ նախորդ հինգ տարիներին․ օրվա իշխանությունը նորից...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հադրութում 82 տարեկան կույր կնոջ վրա 16 գնդակի տեղ էր. ադրբեջшնցիների վայրագությունների մասին
«2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները մտել էին Հադրութ, մոտակա գյուղերը ու սարսափելի դեպքեր են տեղի ունեցել»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկությունը
Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Փ. Բուզանդի փողոց
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայաստանում շաքարային դիաբետով շուրջ 114 հազար պացիենտ կա
Շաքարային դիաբետի համաշպարհային օրն է
Աղբյուր` Panorama.am
15:11
ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցության սառեցման հարցում ՀՀ-ի դիրքորոշումը չի փոխվել. Անի Բադալյան
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը ՀԱՊԿ երկրների դիվանագետների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը չի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի
Երևանում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 19-ին...
Աղբյուր` Panorama.am
15:01
Կանացի կազմվածքի իդեալական համամասնությունները. Ուսումնասիրություն
Ուսումնասիրությունը ցույց է տվել անսպասելի արդյունքներ։ Գերմանական Կոնստանցի համալսարանի գիտնականները փորձարկել են այն տեսությունը, ըստ որի՝...
Աղբյուր` Panorama.am
14:39
ՔԿ-ում զինծառայողի մահվան փաստով գործ են հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
12:16 14/11/2024

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}