ԱՆԻՖ-ի հետ կապված այդ գործողությունները մեզ համար են անընդունելի. Բաբկեն Թունյան
«Պետական պարտքը ցույց է տալիս այդ պահին եղած պարտքի չափը: Այս 12 միլիարդ դոլարը, որ դուք նշում եք, մենք չենք զրոյից սարքել 12 միլիարդ դոլար: 2018 թվականին արդեն պետական պարտքը այդ գումարի կեսն էր: Ասում եք՝ 6 տարում պետական պարտքը երկուսուկես անգամ աճել է: Շատ հետաքրքիր է՝ ոնց եք այդ հաշվարկը արել»-2025 թվականի բյուջեի մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական Բաբկեն Թունյանը։:
Թունյանը պետական պարտքը դոլարային տեսքից վերածեց 20 % արժևորված դրամով և ասաց, թե 2018-ին պետական պարտքը եղել է 3,3 տրիլիոն դրամ, իսկ 2024 թ.-ի վերջին կլինի 5 տրիլիոն դրամ և, ըստ նրա, աճել է 1,5 անգամ կամ 50 %-ով:
Պատասխանելով Արծվիկ Մինասյանի քննադատությանը, թե իշխանությունը պարտքի հաշվին դպրոց ու մանկապարտեզ է կառուցում՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց.
«Իմ կարծիքով՝ շատ լավ բան եք ասում: Բա դպրոցից ու մանկապարտեզից ավելի կարևոր ներդրում կա՞ ապագայի մեջ: Եթե ժամանակին կրթությանն ու գիտությանը պատշաճ ուշադրություն դարձվեր, այսօր լրիվ այլ որակի երկիր ու տնտեսություն կունենայինք: Ասում եք՝ իսկ ո՞ւր են այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվել: Ինչի վրա որ ծախսվել են ներգրավված միջոցները, կարող եք տեսնել ճանապարհների որակի, ենթակառուցվածքների, մնացածի մեջ, իսկ թե ինչի վրա է ծախսվել մինչև 2018-ը ներգրավված վարկային միջոցների մի զգալի մասը, եթե տեղը ուզում եք, կարող եք բացել ապօրինի գույքի քննվող գործերը և կտեսնեք՝ դրանք ուր են»:
Անդրադառնալով ԱՆԻՖ-ի հետ կապված քննադատությանը, Թունյանն ասաց.
«ԱՆԻՖ-ի հետ կապված այդ գործողությունները մեզ համար են անընդունելի: Չի եկել մեզնից հետո ուրիշ իշխանություն ու բացահայտել, թե ինչ է կատարվում»:
Հարակից հրապարակումներ`
- Սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ, դուք ունեք աշխարհում ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար նախագահը. Քրիստինե Վարդանյան
- ՀՀ ԶՈւ-երը դարձել են Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը. Գեղամ Մանուկյան
- Թոշակառուները պետք է գոհ լինեն, որ չեն առաջարկում բարձր կենսաթոշակ ստանալու համար ատեստացիա անցնեն. Գեղամ Նազարյան
- Ինչպե՞ս բացատրել, որ կատարված աշխատանքի դիմաց քաղաքացին պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա․ Լիլիթ Գալստյան
- Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկար տարիներ զսպել է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները. Տիգրան Աբրահամյան
- Պարոն Սիմոնյա՛ն, փաստորեն իմ հորդորը չանցավ, դուք շարունակում եք ստել ու կեղծել. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին