Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
«Ինչո՞ւ ես Բաքվում չեմ։ Շատ պարզ է։ Մեր՝ բնապահպանների ու COP29-ի նպատակները շատ տարբեր են ու հակասում են այն իրականությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանում »,-հայտարարեց շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը երևանյան համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով, ուղղակի երեկերեսանիություն ու կեղծավորություն է, դրանց ծայրահեղ դրսևորում, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում։
«Ադրբեջանը ոչ միայն կարողանում այդ սարսափելի հանցագոծությունները կատարել և չխատժվել, այլև նրանց առաջ դռներ են բացվում, նրանց տեղ են տալիս աշխարհի բեմում՝ օրինականացնելու մարդու իրավունքների սարսափելի խախտումները։ Եվ աշխարհը լուռ է»,-ընդգծեց նա իր խոսքում։
Շվեդ բնապահպանն ընդգծեց, երբ կլիմայի պաշտպանությանն ուղղված միջոցառումն իրականացվում է Ադրբեջանի նման մի երկրում, որը ռեպրեսիվ մոտեցումներ ունի ակտիվիստների նկատմամբ, ադրբեջանցի ակտիվիստները շատ են ասում, որ կարծես ապրում են բանտում, չպետք է լռել։
«Փոփոխություններ ուզող ձայներն ադրբեջանում լռեցվում են, նրանց բերանը փակվում է։ Այսօր շատ խոսվեց նաև էթնիկ զտումների մասին, բռնի տեղահանումների, հայերի նկատմամբ իրականացրած խոշտանգումների մասին, գերեվարումների մասին, ինչի հետևանքով մարդիկ անցնում են հոգեկան ու ֆիզիկական տառապանքների միջով, սրանք անընդունելի են, անհանդուրժելի են։ Անընդունելի է նաև ախարհի լռությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների տարբերակում չպետք է դրվի, պայքարը հանուն արդարաության ու արդարադատության համար է։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու է Ադրբեջանն այդքան շատ վախենում դատական գործընթացներից
- Գրետա Թունբերգը՝ «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» համաժողովին
- Իրավաբան. Առնվազն յոթ կին ադրբեջանցիների կողմից ենթարկվել են խոշտանգման, այդ թվում գլխատումների
- Վաղը՝ համաժողով, իսկ նոյեմբերի 15-ին՝ բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ․ Գրետա Թունբերգի հայաստանյան օրակարգը
- Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին. BBC
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան