Ադրբեջանն առաջ է եկել, սահմանամերձ գյուղերի բնակիչները շատ դեպքերում հասանելիություն չունեն մաքուր ջրերին. Թեհմինե Ենոքյան
«Մենք բացահատել ենք, որ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի հատվածներում սահմանամերձ գյուղերում առկա են ջրային խնդիրներ»,- Երևանում կայացած «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին ասաց Green Armenia ՀԿ տնօրեն Թեհմինե Ենոքյանը։
Նա նշեց, երբ որ պատերազմից հետո Ադրբեջանն առաջ է եկել, Հայաստանի ջրային աղբյուրները՝ գետերը, լճերը, խմելու ամբարտակները հայտնվել են Բաքվի վերահսկողության տակ, գյուղացիները շատ դեպքերում հասանելիություն չունեն մաքուր ջրերին։
«2020 թվականի պատերազմից հետո փոխվել է Հայաստանի ջրային ճարտարապետությունը սահմաններին»,- ընդգծեց Թ.Ենոքյանը։
Նա նաև նշեց, որ նոր սահմաններ, ճանապարհներ կառուցելու համար նոր երթուղիներ են գծվում՝ ոչնչացնելով անտառներ։
«Անհասնելի են դարձել նաև արոտավայրերը, քանի որ սահմանազատում չկա, գյուղացին չգիտի՝ որտեղ արածացնի անասունը, որտեղից խոտ հավաքի։ Գյուղացին հայտնվել է ծանր իրավիճակում»,- ասաց Թ.Ենոքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո սկսել է տարածքի ազատումը հայկական հետքից. Արմինե Հայրապետյան
- Սիրանուշ Սահակյան. Խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել Բաքվում գտնվող հայ գերիներին
- Ինչու է Ադրբեջանն այդքան շատ վախենում դատական գործընթացներից
- Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
- Գրետա Թունբերգը՝ «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» համաժողովին
- Իրավաբան. Առնվազն յոթ կին ադրբեջանցիների կողմից ենթարկվել են խոշտանգման, այդ թվում գլխատումների
- Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ. Իրինա Ղափլանյան
- ՈՒՂԻՂ. Մեկնարկեց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին