Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ. Իրինա Ղափլանյան
«Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ, արդեն 1.3 աստիճանի աճ ենք գրանցել ջերմաստիճանում, որն ամեն էկոհամակարգի վրա իր ազդեցությունն ունեցել է»,- Երևանում ընթացող «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին ասաց կլիմայի փոփոխության փորձագետ Իրինա Ղափլանյանը։
Նա նշեց, որ 9 տոկոս նվազել է տեղումները, ինչն ազդեում է տնտեսության բոլոր ոլորտների վրա։
Իրինա Ղափլանյանն ասաց, որ Հայաստանը տառապում է տնտեսությունից, որի հիմքում վառելիքային հանածոներն են։
«Շրջակա միջավայրի պահպանությունը մարդկային կյանքեր են պահպանում, արժանապատվություն, ապագա սերունդների կյանքեր։ Շրջակա միջավայրը, կենսոլորտը հանրային բարիք է, ամեն մարդու խնդիրն է այն պահպանել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին