Լիլիթ Թումանյան. Նազենին պաշտպանության կարիք չունի
Լրագրող Լիլիթ Թումանյանը, արձագանքելով Նազենի Հովհաննիսյանի մասին Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրառմանը, նշել է.
«Աննա Հակոբյանը որոշել է պաշտպանել Նազենի Հովհաննիսյանին, խոսելով երկրորդ կարծիքի կարևորության մասին։ Կին, որի ամուսինը երկրորդ կարծիքի համար մարդկանց բանտ ա շպրտում, պարբերաբար ավելացնելով քաղբանտարկյալների շարքերը։
Անկախ նրանից, թե որքան Նազենին կընկալվի կամ կքննադատվի անգամ ընդդիմադիրների շարքերում, Նազենին պաշտպանության կարիք չունի։ Քանի որ Նազենին ոչ թե փոխադարձության սկզբունքով է ընդդիմադիր, այլ սեփական խղճի մաքրության ու հայրենասիրության սկզբունքով։
Նազենին բազում հարվածներ տեսած մարդ է, և չունի պատրանքներ որևէ մեկի նկատմամբ։ Ոչ սպասում, ոչ ակնկալիք։ Եվ անգամ եթե մենակ էլ մնա, միևնույն է կոլաբորացիոնիստ չի դառնա, իզուր մի վատնեք ձեր ջանքերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան