«Հրապարակ». ՔՊ-ականները հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել Գյումրիում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ վարչության նիստում նախօրեին քննարկվել է Գյումրիում ստեղծված իրավիճակը: Թեպետ իշխանությունը նախնական որոշում է ունեցել՝ դեկտեմբերի 29-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն Փաշինյանը թիմին փոխանցել է իրավաբանների կարծիքը` քանի դեռ Գյումրիում օրենսդրական կազուսը չի շտկվել, ընտրություններ հնարավոր չէ նշանակել։ Բանն այն է, որ համայնքապետը կամ ԺՊ-ն է ընտրատեղամասային հանձնաժողովներին լիազորում ընտրական գործընթաց սկսել, ԿԸՀ-ն օրենքով չունի նման լիազորություն: Բացի այդ՝ ավագանու նախորդ նիստն էլ է ապօրինի եղել, քանի որ, ըստ օրենքի, նիստը համայնքապետի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխքաղաքապետը տնային կալանքի տակ է` նիստ հրավիրող չկա։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ հրավիրել։ Որպեսզի այս հարցերը լուծվեն, հարկավոր է փոփոխություն կատարել օրենքում, որ կարողանան համայնքապետի ԺՊ նշանակել: Իրականում ՔՊ-ի «փորացավն» այլ է, եթե պետք լիներ, այս անգամ էլ օրենքը տրորելով իրենց ուզածը կանեին։
Հարցն այն է, որ հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել, իրենց ԺՊ-ին նշանակել, որ «մի քանի լավ բան անի», որպեսզի գյումրեցիները հետո նրան քվե տան: Որպես համայնքապետի ԺՊ՝ դիտարկել են Գյումրու ՔՊ ղեկավար Կարեն Սարուխանյանին, սակայն մեզ ասացին, որ ՔՊ-ի ցուցակը, ըստ ամենայնի, կգլխավորի այլ՝ ավելի հեղինակավոր անձ, քանի որ հասկանում են, որ գյումրեցիները կարող են չներել, որ քաղցկեղով հիվանդ մարդուն` Սամվել Բալասանյանին, ծնկի բերեցին քրեական գործերով։ Չնայած Բալասանյանից էլ դժգոհ էին, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեց: Ի դեպ, երեկ քաղաքը մաքրողները մի քանի ժամանոց գործադուլ արեցին, սակայն նրանց համոզել էին դադարեցնել` խոստանալով 2 օրում վճարել աշխատավարձերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան