Մեր բանակի սրբագործման մոտեցումը Երրորդ հանրապետության ընթացքում մեծագույն սխալն էր. Նիկոլ Փաշինյան
«Էն էլ ասեմ, որ բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է»,-խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախարարությունը Հայաստանի առաջին 10 հարկատուների մեջ է մտնում։
Փաշինյանը հայտարարեց, որ իրենք սոցիալ-հոգեբանության և մտածողության մեջ որոշակի խնդիրներ ունեն։
«Ընդհանրապես, որպես մի մարդ, ով բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել և հետո դառնաղի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ, տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև այն Երրորդ հանրապետության ընթացքում մեր բոլորիս գործած մեծագույն սխալն է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրաբագործման առարկա չպետք է լինի, քանի որ այն իրենց կուրացնում է և իրենք չեն տեսնում պրոբլեմը, անելիքը, պատճառ է եղել բանակի այն անկմանը, որը, ըստ Փաշինյանի, ունեցել ենք երկար տարիներ։
«Այս սրբագործման արդյունքում, մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին, ասում ենք՝ մենք սա չենք արել, ոչինչ՝ բանակը կլուծի։ Մեր զինվորը, մենք իր ցավը տանեմ, կուչ եկած սառած, բայց կանի , բոլորի դեմ կկռվի։ Բա գիտեք՝ ինքը Տիգրան Մեծի սերունդն է, հեսա ստեղից տալու է դուրս գա Մադագասկար կղզի։ Չմտածեք, որ մենք բանակը սիրում ենք, դրա համար ենք անում, ոչ մենք անում ենք, որ գցենք նրա վրա՝ խեղճ ու կրակ զինվորի վրա»,- ասաց փաշինյանը։
Նա ընդիմությանը հարցրեց, թե իրենք ո՞ր հերոսներին է նսեմացրել, նրանց, ովքեր ավտոմատով մտնում բաժան-բաժան էին անում ունեցվածքը, թե ինչ ուզում էին՝ անում էին։
«Որ զինվորի ուտելիքն իրենց շների ու արջերի համար գողանում էի՞ն, որիշ բաներ մասին չարտահայտվեմ, որ դուք տեղ ունենաք մեզ մեղադրելու պարտության, դավաճանության և ուրիշ շատ բաների մեջ»,- հայտարարեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր՝ Հովիկ Աղազարյա՛ն, դու ջանդ յուղի. Արթուր Խաչատրյան
- Սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ, դուք ունեք աշխարհում ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար նախագահը. Քրիստինե Վարդանյան
- Իշխանության սրտի օլիգարխների մոտ աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը. Թադևոս Ավետիսյան
- Դուք ասում եք, թե շրջելու եք պատմության անիվը՝ արտագաղթը վերածեք ներգաղթի, բայց բացասական սալդոն 20 366 մարդ է. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան