Ավինյանի կնոջ հորը Սարգիս Հովհաննիսյանի կողմից հարվածելու հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
«Քննչական կոմիտեն հաղորդում է ստացել մի անձի կողմից իրեն հարված հասցնելու վերաբերյալ։ Հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով, այս պահին իրականացվում է քննություն, պարզվում են հանգամանքները։
«Այլ տվյալ հաղորդել չեմ կարող»,-ասաց նա։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 195 հոդվածը վերաբերում է ֆիզիկական ներգործությանը։ Հոդվածի առաջին մասը սահմանում է.
«Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»։
«Մեդիահաբ»-ն ավելի վաղ գրել էր, որ այսօր առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։
Panorama.am-ի տեղեկություններով, իրականում ոչ թե ծեծկռտուք է տեղի ունեցել, այլ ՊՊԾ նախկին պետ Սաքոն է հարվածել Արթուր Պահլավունուն, որը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամի հայրն է։ Պահլավունին ուղարկվել է բուժհաստատություն՝ փորձաքննություն անցնելու համար։
Panorama.am-ը փորձեց Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից ճշտել, արդյոք տուժողն Ավինյանի անե՞րն է, եթե այո, ինչպե՞ս է նրա առողջակա վիճակը։ Սակայն խոսնակը տևական ժամանակ զանգերին չի պատասխանում։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը
- Փաշինյանը Սարգիս Հովհաննիսյանին ազատել է ՊՊԾ պետի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան