Սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ, դուք ունեք աշխարհում ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար նախագահը. Քրիստինե Վարդանյան
«Էս ամբիոնից քիչ առաջ խոսում էր մարդ, ով դատարանի որոշմամբ պետք է զրպարտության մեղադրանքով պետք է ներողություն խնդրի։ Ուղղակի պետք է հիշեցնեմ, որ նման ամեն մի ելույթից հետո մի քանի հայցեր են դատարաններում ձեր դեմ հայտնվում»,-ԱԺ նիստում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա անդրադարձավ ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին, թե Հայաստանը ՌԴ-ի գուբերնիա է։
«Ոնց որ մի քանի տարի պահանջվեց, որ իշխելուց հետո հասկանայիք, որ մենք գուբերնիա ենք, այդ մի քանի տարին գուբերնատորներ էիք՞»,-հայտարարեց պատգամավորը։
Վարդանյանը նշեց, որ 2025 թվականի պետական բյուջեով Նախագահի աշխատակազմի հատկացվել է 1 մլրդ 658 մլն դրամ, իսկ վարչապետի աշխատակազմին 24 մլրդ 365 մլն դրամ։
«Սա նշանակում է, որ դուք՝ սիրելի քաղաքացինե՛ր, շնորհավորում եմ, ունեք ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկենր է գրում և նրա համար ամեն օր ՀՀ քաղաքացիները վճարում են 11 հազար դոլար, որ այդ մարդը գնա նկարվի հուղարկավորություններին, և շնորհավորական բացիկենր գրի, իսկ ահա վարչապետի աշխատակազմի համար դուք ամեն օր վճարում եք 166 հազար դոլար»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնելով, որ 2018 թվականին Նախագահի աշխատակազմի և կառավարության համատեղ բյուջեն մոտ 8 մլդ դրամ էր՝ Վարդանյանը շարունակեց.
«Այսինքը, սեփական ֆինանսավորումը 4 անգամ ավելացրել է այն ուժը, որն առնվազը երկու նախարարություն է փակել՝ աշխարհում ամենամեծ սփյուռք ունեցող ազգի սփյուռքի նախարարությունը և ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության նախարարությունը՝ օպտիմալացման նպատակով։ Ընենց են օտիմալացրել մարդիկ, որ ծախսերը 8 անգամ աճել է»։
Հարակից հրապարակումներ`
- 2025 թ.-ին ո՛չ աշխատավարձի, ո՛չ էլ թոշակի բարձրացում կա, բայց գները չեն նայում աշխատավարձին. Կարեն Չիլինգարյան
- 2025 թ.-ին շարունակվելու է պետական պարտքի ավելացումը մինչև 54.6% պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը.Մարտին Գալստյան
- Քաղաքացիները դաշնամուր են բերել Վահագն Խաչատուրյանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան