Չեմ պատկերացնում, թե ինչի շուրջ պետք է համագործակցենք. Օֆելյա Գրիգորյանը՝ ՀՀ-ի և ադրբեջանական հիդրոլոգների աշխատանքային խմբերի մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը օրերս հայտարարեց. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։
Հայտարարության շուրջ Panorama.am-ը դիմեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամ, հիդրոլոգ-ինժեներ Օֆելյա Գրիգորյանին։
«Դեռ խոսակցություններ են գնում, ինչ-որ բան պետք է լինի հավանաբար դեկտեմբերին։ Ինձ առաջարկել են ընդգրկվել աշխատանքային խմբում, բայց դեռ չեմ որոշել՝ արդյոք կմասնացեմ, թե ոչ։
Չեմ պատկերացնում թե ինչի շուրջ պետք է համագործակցենք, մեր գետերը հոսում են մեր տարածքով, հիմա ի՞նչ՝ իրենք պետք է վերցնեն մեր գետերն օգտագործե՞ն, մանավանդ, որ իրենք ջրային ռեսուրսներ չունեն։ Առայժմ խոսվում է Աղստև գետի մասին։
Ամեն ինչ անորոշ է, մի բան է պարզ, որ հանդիպումներն անցկացվելու են Թբիլիսիում։
Եթե գործընթցը Կիրանցի զարգացումների նման պետք է գնան, ապա իմաստ չունի համագործակցելը։
Կիրանցի դեպքերի ժամանակ էլ ամեն ինչ սուտ էին ասում, բերում էին ձեռքով նկարած քարտեզները՝ ասում, թե՝ տեսե՛ք, սա իրենցն է։ Ո՛չ, իրենցը երբեք չի եղել։ Ես հիդրոլոգ եմ և աշխատում եմ գենշտաբի, օրիգինալ, վերջին 1988 թ պլանշետներով, քարտեզնեով և այնտեղ գծված չէ, որ Կիրանցի կամուրջը և տարածքն իրենց է պատկանում, այն մեր կոմղն է գտնվում, իսկ ճանապարհը կամուրջի հետևի մասով է անցնում,այդ մասին գրել եմ և ինձ youtube.com-ը սահմանափակում էր, թե ինչու եմ նման բաներ գրում, իսկ Ֆեյսքուքն ընդհանրապես է արգելափակել։
Ես դեռ այն ժամանակ գրեցի, թե ինչու եք ձեռքով նկարած քարտեզներ բերում, բերեք գենշտաբի քարտեզները, որտեղ շատ լավ երևում է, թե որն ում տարածքն է։ Այդ քարտեզներն Քարտեզագրական ինստիտուտում էին պահվում, որը քանդեցին և հենց այնպես չքանդվեց, այլ այն նպատակով, որ այսօր ասեն Կիրանցն իրենցն է, մնացածն իրենց են... Իսկ դուք որտե՞ղ էիք գտնվում, երբ Հայատանը կար»,- ասաց Օֆելյա Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան