2024 թվականի ամենասեքսուալ տղամարդը. նրա անունը ծանոթ է շատերին
Հայտնի դերասանը Ջոն Կրասինսկին People-ի կողմից ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդը: 45-ամյա արտիստը հանրությանը հայտնի է «Օֆիս» հեռուստասերիալից և «Հանգիստ տեղ» ֆիլմից։
Կրասինսկին նկարահանվել է ամսագրի հատուկ համարի շապիկի համար և պատմել, թե ինչպես է արձագանքել իրեն նման բարձր կոչման արժանանալու լուրերին։ Ջոնը նշել է, որ անմիջապես չի հավատացել իր հաղթանակին ու որոշել է, որ կատակում են իր հետ։
«Երևի ուզում էին ինձ հետ կատակել։ Ես չէի արթնանում մտածելով, որ պատրաստվում եմ դառնալ ամենասեքսուալ տղամարդը: Եվ, այնուամենայնիվ, դա եղավ։ Դուք, ընկերներ, ինձ համար իսկապես բարձրացրել եք նշաձողը»,- People-ին ասել է դերասանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին