Երբ ընդդիմությունը քպ նիստ է կազմակերպում
«Այսօր մեզ այս մադատները պետք են, որպեսզի իշխանությունների ծրագրերը խափանենք ու դա ժոովրդին ցույց տանք», ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը Tb լրատվականին։
Ասացին։ Բայց երեկ հերթական անգամ լքեցին ԱԺ դահլիճը՝ հրաժարվելով մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին։ Լեզվակռիվին։ Փոխադարձ մունաթին։ Կավէէնին։ Իրար ձեռառնելուն։ Քուանշներին ու սրելներուն։ Բազմաբառ հարցերին ու դրանց հետ առնչություն չունեցող «պատասխաններին»։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը ավելի հաճախ չի մասնակցում հարցուպատասխանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ մի քիչ, քիչ հաճախ։
Հիմա կրկին ու կրկին նույն հարցը՝ եթե ընդդիմական խմբակցությունները իրենց քանակով ոչ մի քվեարկության վրա չեն կարող ազդել, եթե չեն մասնակցում հարցուպատասխանին կամ ոչ մի հարցով չեն կարողանում հարցի պատասխան կորզել, չորեքշաբթի օրերը լքում են դահլիքը այն թողնելով քպ-ին, որ իրենք ասեն, իրենք լսե՞ն։
Լքելով դահլիճը, պարբերաբար ինչի՞ դեմ է բողոքում ընդդիմությունը։ Առայժմ տեսնում ենք, որ փաստացի քպ նիստ է կազմակերպում ու ապահովում։ Ուրիշ ի՞նչ պիտի տեսնի ժողովուրդը, որ ցանկալի եզրակացություն էլ անի։
Նաև հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԶՈՒ-ում զոհ ենք ունեցել, պաշտոնական բացատրություն չկար, իսկ պաշտպանության նախարարի դեմքից երեկ ԱԺ-ում այդպես էլ ժպիտը չիջավ։ Մեկը չկար, որ ջնջեր այդ ժպիտը....
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան