ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածուն Սասուն Միքայելյանի ազգականն է. Ագնեսա Խամոյան
«Ինչպես է կատարվել թեկնածուի ընտրությունը, որովհետև պարոն Մեսրոպյանը, եթե չեմ սխալվում Սասուն Միքայելյանի ազգականն է։ Արդյոք այն որոշիչ դեր խաղացել է այդ ընտրությունն կատարելու հարցում»,- ԱԺ նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ կառավարության առաջադրած Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածության քննարկման ժամանակ։
Խամոյանը հիշեցրեց, որ հանձաժողովն ապաքաղաքական անկախ մարմին պետք է լինի, իսկ Մեսրոպ Մեսրոպյանը քաղաքականացված է, ինչում համոզվել է վերջինիս ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելուց հետո։
«Արդյոք սա չի խանգարի նրա գործունեությանը անկախ մարմնի ղեկավարի պաշտոնում»,-հարցրաեց պատգամավորը։
Սանոսյանը նշեց, թե Մեսրոպյանն ընդամենը 1.5 տարի է, ինչ կուսակցական է։
«Պարոն մեսրոպյանը մինչ այս քաղաքական էր, հիմա ապաքաղաքական է, կուսակցական գործունեությունը սառեցված է»,- պատասխանեց Սանոսյանը և նշեց, որ մեսրոպյանն իր ոլորտում բավականին երկար է աշխատել։
Նրա խոսքով՝ Մեսրոպյանը 2000 թվականից մինչ այսօր աշխատել է ոլորտում, բացառությամբ մի քանի ամիս մարզպետի պաշտոնում աշխատելը և մի քանի օր առաջ հեռացել է ՔՊ կուսակցությունից՝ քանի որ կուսակցական գործունեությունը անհամատեղելի է հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն որոշել է, թե ովքեր պետք է լինեն ՀԾԿՀ նախագահ և ԲԴԽ անդամ
- «Հրապարակ». ՀԾԿՀ նախագահի թեկնածու չեն կարողանում գտնել
- ԱԺ նախագահի նախագահի հայտարարությունը ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին