«Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են սահմանել. Արմեն Ալավերդյանի ահազանգը
«Տեղեկացնում եմ սայլակ օգտագործող մարդկանց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են սահմանել, ըստ որի հաշմանդամություն ունեցող անձին ՍՏԻՊՈՒՄ ԵՆ տեղափոխվել իր սայլակից աթոռ կամ այլ սայլակ՝ իր սեփական սայլակի անվտանգության ստուգումն իրականացնելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հաշմանդամության հետևանքով սայլակով տեղաշարժվող Արմեն Ալավերդյանը։
նա մանրամասնել է.
«Անձամբ փորձեցի համոզել անվտանգության աշխատակիցներին, որ դա անընդունելի և սխալ պահանջ է, քանի որ աշխարհի բոլոր օդանավակայաններում (ներառյալ «Զվարթնոցը») կան սայլակի ստուգման այլ ձևեր (օրինակը բերված է լուսանկարում)։ Սակայն բացատրություններս և վրդովմունքս ոչ մի արդյունք չտվեցին, և ես ստիպված էի ենթարկվել այդ ապօրինի պահանջին և տեղափոխվեցի, որպեսզի սայլակս «ստուգեն», այլապես ուղղակի կուշանայի թռիչքից։
Պահանջում եմ անհապաղ վերացնել հաշմանդամություն ունեցող անձի սայլակի ստուգման աբսուրդային՝ անձի համար վտանգավոր և արժանապատվությունը ոտնահարող «կարգը» և վերադագործարկել նախկինում գործող ընթացակարգը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան