14:06 15/11/2024 Հայաստան

Մեր երաժշտական սերունդը կրթվում է ոչ հայեցի. Երաժշտագետ

Երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը խնդրանքով դիմել է երաժշտագետներին՝ այլևս վերջ տալ քարացած, սովետմիությունից ավանդ մնացած ուսումնական ձեռնարկներով և մեթոդաբանությամբ կրթել երաժիշտ սաներին։

«Միայն չասեք, որ չկան համապատասխան դասագրքեր, կան, այն էլ ի՜նչ դասագրքեր, ինչպես օրինակ Ռոբերտ Աթայան - «Սոլֆեջո», Էդուարդ Փաշինյան - «Հարմոնիա», Էդուարդ Փաշինյան - «Պոլիֆոնիա»: Այս դասագրքերը կառուցված են մեր ազգային լադա-ինտոնացիոն առանձնահատկությունների հիման վրա։ Ի վերջո առկա են Նովալիս Դերոյանի «Երկերը», Քրիստափոր Քուշնարյանի «Հայ մոնոդիկ երաժշտության պատմության և տեսության հարցերը», որոնցից մի ամբողջ Հայաստան կարող եք պեղել։ Էլ չեմ ասում Նիկողոս Թահմիզյանի աշխատությունների մասին, որոնք հայ հոգևոր երաժշտության պատմության և տեսության մի ամբողջ գանձարան են։ Գոնե այսքանից զատ միջին և բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություններում դասավանդվող միակ «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն» առարկան մղեք առաջնային պլան` չդարձնելով դրա դասավանդումը մակերեսային, որի դասագիրքը ժամանակին փայլուն կերպով կազմել է Մարգարիտ Բրուտյանը։ Ի դեպ, վերջինս հրատարակվել է 3 անգամ»,- գրել է նա։

Ըստ երաժշտագետի, անհրաժեշտ է ազգային հենքով երաժշտական կրթություն, այլևս օրհասական է ազգային երաժշտական մտածողությամբ սերունդների դաստիարակությունը։

«Մի կողմ դրեք Սպոսոբինները, Նիկոլայեվները, Կալմիկով-Ֆրիդկինները և այլն։ Դրանք մեզ այս շրջանում հարկավոր չեն։

Սրտի խորը կսկիծով եմ տեսնում սերունդների հետզհետե ապազգայնացումն ու հեռացումը ազգային հայկական երաժշտամտածողությունից»,- նշել է երաժշտագետը։

Panorama.am-ը մի քանի հարցով դիմեց երաժշտագետ Գրիգոր Հարությունյանին, մասնավորապես, եթե կան հայ հեղինակների գրքեր, ինչո՞ւ են շարունակում դասավանդումը խորհրդային շրջանում ստեղծված դասագրքերով, արդյո՞ք նախատեսում է այս խնդիրը բարձրաձայնել կրթության քաղաքականությունը մշակող պետական մարմիններում։

Գ. Հարությունյան-Այն ուսուցիչների, որոնց հետ ես առնչվում են, գիտակցության մեջ դեռևս նստած է այդ դասավանդման պրոցեսը։ Թե՞ մեծամասամբ տեղեկություն չունեն, որ կան նման դասագրքեր, թե՞ ծրագրի առումով ավելի դյուրին է այն, ինչ արդեն կա։ Կա հայկական լադաինտոնացիոն  մտածողություն, իսկ նրանք դասավանդում են արևմտաեվրոպական երաժշտական հիմունքներով, այսինքն մաժոր-մինոր համակարգով, որն ուսանողներին ուղղակի ոչինչ չի տալիս։

Խնդրի հետ առնչվում ենք ամեն ժամ։ Քոլեջում ես զգացի այս խնդիրը, երբ ուսանողներին, որպես երգչախմբի խմբավար, հրամցրի կոմիտասյան, Եկմալյանի խմբերգային, հոգևոր ընդհանուր մշակումներ։ Նրանց անծանոթ էին, խորթ էին այդ  մշակումները։

Դրա համար «Սոլֆեջո», «Հարմոնիա», «Պոլիֆոնիա» դասընթացները պետք է այն հեղինակների դասագրքերով կազմակերպել, որոնք  ուսանողների մոտ ազգային լադաինտոնացիոն  մտածողություն կզարգացնեն։

Panorama.am-Ամբողջ ծրագի՞րը պետք է փոխվի։

Գ.Հարությունյան-Չեմ կարող ասել ամբողջ ծրագիրը փոխել, նաև պետք է արևմտաեվրոպական երաժշտությանն ուշադրություն դարձնել, սակայն հենց հիմա անհրաժեշտություն կա և օրհասական է ուսանողների մեջ ձևավորել լադաինտոնացիոն՝ ազգային հիմքով մտածողություն, հատկապես հոգևոր երաժշտության առումով, այն եղել է  մեր պրոֆեսիոնալ ազգային երաժշտությունը։

Panorama.am-Պատրաստվո՞ւմ եք ձեր մտահոգությունները բարձրաձյանել կրթության քաղաքականություն մշակող մարմինների մոտ, առաջարկներ ներկայացնել։

Գ.Հարությունյան- Հնարավորություն դեպքում կբարձրաձայնեմ, քանի որ, ինչպես ասացի, օրհասական խնդիր է։ Մեր երաժշտակական սերունդը կրթվում է  ոչ հայեցի։ Սա փաստ է, գործից հասկացողները  կարող են փաստել այս խնդիրը։ Առաջին իսկ շփման դեպքում կբարձրաձայնեմ։

Panorama.am-Իսկ ավելի երիտասարդ դասատուները, դասախոսները նույնպես այդ դասագրքերով են դասավանդում։

Գ.Հարությունյան-Սա ինստիտուցիոնալ խնդիր է, փոխանցվում է  ավագ սերնդից կրտսեր սերնդին։ Չգիտեմ՝ յուրաքանչյուր դասախոս ինչպես է վարում, բայց, ուսանողների ընդհանուր որակը տեսնելով, կարող եմ փաստել, որ այդքան էլ լավ վիճակում չենք՝ ի դժբախտություն մեզ, ի հակասումն ազգայինի։

Կոնսերվատորիայում մենք շատ մակերեսային անցնում ենք «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն»  առարկա, հոգևոր երաժշտություն անցնում ենք մեկ տարի։ Բավականին քիչ է։ Ես ինքնուրույն  խորացա հոգևոր երաժշտության ուղղության մեջ, բացահայտեցի, բայց պետք է շեշտը դնել  հոգևոր, ազգային երաժշտության համակարգի, կառուցվածքի, ընդհանուր դրույթների վրա, որպեսզի դաստիարակենք սերունդ, որը կլինի ազգաճանաչ։

Մենք սարքել են արհեստական ուսուցման համակարգ, շարժվում ենք դրանով, աշակերտին, ուսանողին, անկախ իրենցից, ընդգրկում ենք այդ փուլի մեջ՝ անտեղյակ մնալով ազգային մշակույթից։ Այդ բացը զգում եմ, ինչը մեծ ցավ է ինձ համար։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում,...
Աղբյուր` Panorama.am
23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}