Լուկաշենկո. Աստված չանի՝ Բելառուսում կին նախագահ ընտրեն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք կինը կարող է լինել պետության ղեկավար։
«Բելառուսում, Աստված մի արասցե, կին նախագահ ընտրեն։ Բելառուսում նախագահը գերագույն հրամանատարն է։ Եվ հետո, սա ամենածանր աշխատանքն է։ Պետք չէ կնոջն այդպես ծանրաբեռնել, սա արարողակարգային պաշտոն չէ»,-«Բելտա»-ի փոխանցմամբ, ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ չի նսեմացնում կանանց դերը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում