Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում դատական կարգադրիչների կողմից։ SHOT-ի փոխանցմամբ, երգիչը 30-ից ավելի չվճարված տուգանք է կուտակել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբերից Կիրկորովն իր Rolls-Royce մեքենայով 31 անգամ խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները։ Ամենից հաճախ երգիչը գերազանցել է թույլատրելի արագությունը, խախտել է գծանշումները, մեքենան կայանել սխալ տեղում։ Այս խախտումների արդյունքում նրա անունով կուտակվել է 24 հազար ռուբլի տուգանք։
Կարգադրիչները կատարողական վարույթ են հարուցել արտիստի նկատմամբ և արգելք են դրել մեքենայի գրանցման վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան