Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված Միջազգային համաժողով
Իտալիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված Միջազգային համաժողով։
«Ստորև՝ «Sacred Grounds, Shared Vision» համաժողովի պաստառը և ծրագիրը: Սուրբ վայրերի պահպանում միասնական քրիստոնեական ծառայության համար՝ նվիրված Արցախի կրոնական վայրերի և մշակութային ժառանգության պահպանմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և 19-ին Հայրապետական “San Tommaso d’Aquino” համալսարանում, Largo Angelicum 1, Հռոմ.
Համագումարը կազմակերպվում է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և ’Istituto di Studi Ecumenici dell’Angelicum ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ:
Միջոցառմանը կարելի է հեռավար հետևել՝ միանալով հետևյալ հղմանը. https://www.youtube.com/live/-wTfyI4N8Kg
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում տեղի կունենա «Մեր ժամանակների մշակութային ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը
- Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից տուժած 5 հիվանդ բուժումը կշարունակի Իտալիայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին