Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է. Մարգարիտա Քարամյան
«Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը։
Նրա խոսքով, ցեղասպանություն իրականացրած և 150 հազար արցախցիների էթնիկ զտման ենթարկած երկիրը չի կարող լինել ցիվիլ աշխարհի ներկայացուցիչ։
Մարգարիտա Քարամյանը նշեց, որ այն հանցագործությունները, որոնք իրականացրվել են Արցախի Հադրութ քաղաքում, որտեղից ինքն է տեղահանվել, չի տեղավորվում քաղաքակրթության չափանիշենրի մեջ։
«21-րդ դարում նրանք իրականացրել են հանցագործություն, որն իրականացնում էին 16-րդ դարում կամ նախնադարյան մարդիկ։ Ադրբեջանը, որը թաթախված է նավթի մեջ, չի կարող խոսել բնապահպանությունից»,-հայտարարեց հադրութցի բռնագաղթած կինը։
Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականության վերականգնաման քողի տակ Ադրբեջանն ընդամենը նպատակ է ունեցել տիրանալ Արցախի բնությանը, հողերին, անտառներին և ջրերին՝ այդ ճանապարհին յուրացնելով արցախցու մշակույթը և պատմությունը։
«Այսօր արցախցիների տներում ապրում են ահաբելիչները, սպանելով հայ ծերունիներին, կանանց և երախաներին։ Ադրբեջանն այսօր փորձում են աշխարահի աչքերը փակել էկոավաններով և աշխարհին ապացուցել, որ ուզում է լինել ցիվիլ աշխարհի մի մասը։
Մենք փաստում ենք, որ ադրբեջանցիները տիրացել է մեր տներին, 150 արցախցի տեղահանվել է իր տներից և հողերից։ Միայն իմ հայրենի Հադրութ քաղաքում 23 հոգի դաժանաբար սպանվել են իրենց տներում, 16-ն էլ անհայտ կորած են։ Սպանվածների շարքում 6 կանայք են, որոնք գնդակահարվել, սպանվել և անդամահատվել են։
Մենք դիմում ենք աշխարհին՝ ասելով, որ Ադրբեջանը չի կարող լինել քաղաքակիրթ աշխարհի մի մասը»,-ասաց Մարգարիտա Քարամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պարոնայք ու տիկնայք, դուք բոլորդ հանցակից եք Ադրբեջանին. Իրավապաշտպանը՝ միջազգային կառույցների ղեկավարներին
- ՈւՂԻՂ. Stop Greenwashing Genocide! Բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան