Սթիվեն Քինգը հեռացել է X-ից՝ իբր Մասկին Թրամփի «առաջին տիկին» անվանելուց հետո
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը Իլոն Մասկին` Դոնալդ Թրամփի «առաջին տիկին» անվանելու մասին լուրերից հետո հայտարարել է, որ հեռանում է X սոցիալական ցանցից (նախկինում՝ Twitter) թունավոր մթնոլորտի պատճառով։
«Ես հեռանում եմ Twitter-ից: Փորձեցի մնալ, բայց մթնոլորտը չափազանց թունավոր դարձավ։ Հետևեք ինձ Threads-ում, եթե ցանկանում եք»,- գրել է Քինգը։
Ավելի վաղ սոցցանցում լուրեր էին տարածվել, որ Մասկն արգելափակել է Քինգին հարթակում՝ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նրան իբր «առաջին տիկին» անվանելու համար, որին գործարարն ակտիվորեն աջակցել է։
Գրողը, ով սկսել էր Թրամփի դեմ խոսել դեռ 2016 թվականի ընտրություններում նրա առաջին հաղթանակից շատ առաջ, հերքել է այս երկու հաղորդումներն էլ իր էջում։
«Ես տեսնում եմ, որ լուրեր են պտտվում, որ ես Մասկին անվանել եմ Թրամփի նոր առաջին տիկին։ Ես դա չեմ արել, բայց միայն այն պատճառով, որ չեմ մտածել այդ մասին: Նաև խոսակցություններ կան, որ Մասկին ինձ հեռացրել է Twitter-ից: Բայց ահա ես եմ»,-Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նոյեմբերի 13-ին գրել է Քինգը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան