Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների պայքարում ոսկե մեդալ է նվաճել 74,8 կգ քաշայինների շարքում:
Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել՝ առավելության հասնելով բոլոր 4 մենամարտերում: Եվս մեկ մենամարտում հաղթանակը շնորհվել է Միքայելյանին, քանի որ նրա մրցակիցը հրաժարվել է ռինգ դուրս գալ:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Սպարտակ Միքայելյանը դարձել է Հայաստանի պատմության մեջ խառը մենամարտերում երիտասարդների աշխարհի առաջին չեմպիոնը:
Խառը մենամարտերի երիտասարդների (18֊20) և մեծահասակների (18+) աշխարհի առաջնությունում Հայաստանն ունեցել է 9 ներկայացուցիչ:
Աշխարհի առաջնությանն ավելի քան 60 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան