Պարի ՆՆ-ի ֆուտբոլիստ Վալերի Ծառուկյան. Ես հայ եմ, ուզում եմ խաղալ իմ երկրի համար
Պարի ՆՆ -ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը խոստովանել է, որ կցանկանար հանդես գալ Հայաստանի հավաքականում, բայց միաժամանակ նշել է, որ նաև ուրախ կլինի, եթե հրավիրվի Ռուսաստանի հավաքական։
Ծառուկյանը 23 տարեկան է, այս մրցաշրջանում նա անցկացրել է 17 հանդիպում, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
«Ես իսկապես ցանկանում եմ իմ խաղալ ազգային հավաքականում: Ռուսաստանն է լինելո՞ւ, թե՞ Հայաստանը։ Իհարկե, ես հայ եմ և շատ եմ ուզում ներկայացնել իմ երկիրը։ Բայց Ռուսաստանը նույնպես իմ երկիրն է։ Տեսնենք, թե որ թիմից կլինի առաջարկը։ Իհարկե, լավ կլինի, եթե Կարպինը զանգի ինձ, հատկապես, եթե Ռուսաստանը վերադառնա միջազգային ասպարեզ։ Սա կլինի գագաթնակետը»,- ասել է Ծառուկյանը «Чемпионату»-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան