Կառավարությունը 220 մլն դրամ ուղղեց ջրհեղեղից տուժած Լոռու և Տավուշի մարզերին
«Ջրհեղեղից հետո բնակավայրերի հարակից հատվածներում առանձնացրել ենք 25 կիլոմետր հատված Լոռու մարզում և 10 կիլոմետր հատված՝ Տավուշի մարզում, որտեղ ջրհեղեղի հետևանքով որոշակի բերուկներ կան, և այդ հատվածներում որոշակի աշխատանքներ է պետք կատարել մինչև մեծ լուծումներ ունենալը»,-գործադիրի նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը
Նախարարի խոսքով՝ երկու ծրագիր ընթացքի մեջ է և պատվիրվել է գետերի և գետահուների հարակից հատվածների ուսումնասիրություն, որի արդյունքում լինելու են լուծումներ՝ հուների, հենապատերի, ճանապարհների լայնացման հետ կապված և նման աշխատանքներ են տարվել նաև Աղստև գետի՝ Դիլիջանի և Իջևանի հատվածում:
Գնել Սանոսյանը զեկուցեց, որ նախագծով 150 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզին, 70 մլն՝ Տավուշի մարզին։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե կան աղետների կանխարգելման խնդիր կա, որ գետերի հուները կառավարվեն այնպես, որ ջրհեղեղի մասշտաբները նվազեցվեն:
Հարակից հրապարակումներ`
- 1 մլրդ 260 մլն դրամ՝ 123 կիլոմետր ճանապարհի միջին նորոգման համար
- Կառավարությունը համայնքների իրականացրած 6 ծրագրի համար տրամադրեց 248 մլն դրամ համաֆինանսավորում