Պուտինը խոսել է Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։
«Քննարկվել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման հարցեր՝ այս տարվա օգոստոսին Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև Բաքվում Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ վերջին շփումների համատեքստում։
Հաստատվել է փոխադարձ հետաքրքրություն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա համակողմանի զարգացման վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,-ասված է Կրեմլի էջում։