Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում. Կոբախիձե
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Եթե լինի շահագրգռվածություն, օրինակ, Վրաստանը որպես միջնորդ կամ էլ այլ կերպ ակտիվ ներգրավվի բանակցությունների ապահովման գործընթացում, մենք միշտ արձանագրում ենք մեր պատրաստակամությունը։ Այս պատրաստակամությունն այսօր էլ ուժի մեջ է։ Եթե համապատասխան շահագրգռվածություն լինի, մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր երկու հարևան երկրներին (Հայաստան և Ադրբեջան- ՏԱՍՍ)»,- ասել է Կոբախիձեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան