ՈւՂԻՂ. Stop Greenwashing Genocide! Բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Հայաստանի գրասենյակի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա «Stop Greenwashing Genocide!» խորագրով։
Կազմակերպիչների փոխանցմամբ, ակցիայի ավարտին նամակ կհանձնվի ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին։
Միջոցառմանը ներկա կլինի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը հրաժարվել է մասնակցել COP29-ին՝ Ադրբեջանում անցկացման պատճառով:
Բողոքի ակցիան կազմակերպվել է ՄԱԿ-ի այն որոշմանը ի պատասխան, որը COP29 համաժողովի անցկացման վայրը նշանակել է Ադրբեջանը՝ չնայած այն մտահոգություններին, որոնք առկա են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի, ինչպես նաև Ալիևի ռեժիմի ավտորիտար քաղաքականության, բռնաճնշումների և հայատյաց հռետորաբանության կապակցությամբ։
Միջոցառման ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի գործողությունների ազդեցությունը ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ տարածաշրջանի բնապահպանական պաշտպանության վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան