Մեծ միջադեպ, ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել, ես վիդեոներն եմ տեսել. Գնել Սանոսյանը՝ ՋԷԿ-ի միջադեպի մասին
«Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն անհասկանալի ձևով պաշտոնազրկվեց և այսօր Երևանի ՋԷԿ-ի տնօրենի տեղակալն է, ծեծի է ենթարկել ՋԷԿ-ի անվտանգության ծառայության պետին, ով նաև Տիգրան Ավինյանի աներհայրն է»,-խորհրդարանում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորը հարցրեց, թե արդյոք նման բան եղել է և որն է եղել դրա պատճառը։
«Որոշ միջադեպ եղել է, ինչի համար շատ ցավում եմ, ու ափսոսում, բայց նաև ինձ համար անհասկանալի է... Գործընկերներից յուրաքանչյուրը պետք է փորձի աշխատանքային միջավայրում կամ դրանից դուրս այնպիսի վարք դրսևորել, որ կանխվի և նման բան տեղի չունենա։ Բայց մեծ միջադեպ ծեծկռտուք չի եղել։ Եղել է առավոտյան 8։45-ին, այսինքը՝ դեռ աշխատանքային ժամ էլ չի եղել։ Մինչև շենք մտնելն ինչ-որ խոսակցություն և ավելի շատ հրմշտոց է եղել, ես նաև վիդեոներն եմ տեսել, ինչ որ ծեծկռտուք, այդպիսի բան չի եղել։ Ինչ-որ հարցի շուրջ, որը ՋԷԿ-ին էլ չի վերաբերում, եղել է հրմշտոց»,-պատասխանեց Գնել Սանոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանի կնոջ հորը Սարգիս Հովհաննիսյանի կողմից հարվածելու հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան