Մեր թիմը ստեղծեց գոլային պահեր, ուղղակի չկարողացանք ստեղծած գոլային պահերը վերածել գոլի. գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Երկու խաղակեսում էլ մեր թիմն ուներ առավելություն, ստեղծեց գոլային պահեր, ուղղակի չկարողացանք ստեղծած գոլային պահերը վերածել գոլի»,- ՈւԵՖԱ Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։
«Եթե ստատիստիկան նայեք, կտեսնեք, թե որքան հարված է եղել դարպասին: Ցավոք, հիմա ֆուտբոլում դա երկրորդական է դարձել: Կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել: Ցավոք, ֆուտբոլը դաժան է, մեկ սխալը բերում է այսպիսի արդյունքի»,- նշեց նա։
Ազգերի լիգայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը նախօրիեն ընդունել էր Ֆարերյան կղզիների թիմին, պարտություն կրել 0:1 հաշվով։ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 17-ին կհյուրընկալվի Լատվիայի թիմին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տանը պարտվեց Ֆարերյան կղզիներին
- Ազգային հավաքականն այսօր ծանր վիճակի մեջ է. Գլխավոր մարզչի պաշտոնակատար
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում