«Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հեղափոխական իշխանիկները շարունակում են «նախկինների» գործողությունները. անգամ մանկապարտեզների սաների համար նախատեսված նվերների ձևն ու որակը չի փոխվել:
«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանը 2 մլն դրամ հատկացրել էր Աջափնյակ և 5 մլն դրամ էլ՝ Արաբկիր վարչական շրջանների ամանորյա միջոցառումների համար։ Բացի դրանից, քաղաքապետարանը «Տարոն Մաթևոսյան» ԱՁ-ի հետ թվով 5 պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 18 մլն դրամ, և ձեռք են բերվել ամանորյա քաղցրավենիքի նվեր-փաթեթներ։ Նվեր-փաթեթները գնվել են Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջանների երեխաների համար։
Նվեր-փաթեթի պարունակությունը, համաձայն տեխնիկական բնութագրի, հետևյալն է. «2 ուղղանկյունաձև շոկոլադե սալիկ, 1 տուփ կարամել՝ սառնաշաքարային՝ ամանորյա թեմատիկ պատկերով, 3 մրգային կարամել ձողիկի վրա, 1 տուփ թխվածքաբլիթ՝ փխրուն կամ բիսկվիթային…» և նմանատիպ այլ քաղցրավենիքներ։
Պարունակությունից հասկանում ենք, որ սրանք մեզ դեռ նախորդ դարից հայտնի «կուլոկներն» են։ Այսինքն՝ հին ու բարի ժամանակներից նույն պարունակությամբ քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ: Տեղեկացնենք, որ մանկական՝ «ձմեռ պապի տոպրակները» սովորաբար էժանագին քաղցրավենիք են պարունակում, որոնք չեն փոխվի նաև այս տարի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
«Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը ելույթից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից առաջ արագ իջել է Ազգային ժողովի բուֆետ, մի բաժակ մածուն վերցրել ու վերադարձել դահլիճ: Ապա Փաշինյանի ողջ ելույթի ընթացքում կերել է։ Մեր լրագրողը նկատել է, որ այդ տեսարանը չի վրիպել նաև Նիկոլ Փաշինյանի աչքից, նա սևեռուն նայել է Գեղամ Մանուկյանին, բայց ոչինչ չի ասել։ Նիստից հետո Մանուկյանը պարզաբանել է, որ մածունը կերել է, որ կանխի թունավորումը ելույթից։
Սովետական տարիներին քիմիական գործարաններում կաթ ու մածուն էին տալիս թունավոր արտադրամասերում աշխատող բանվորներին. սա այդ ավանդույթի շարունակությունն է: Անցած երեք օրերին խորհրդարանը քննարկում էր եկող տարվա բյուջեի նախագիծը, որի ընթացքում ՔՊ-ականները, սովորույթի համաձայն, այն վերածեցին նախկինների դեմ ատելության խոսքի շքերթի, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական հակահայ ու կասկածելի մտքերը շաղ տվեց` «պատմական Հայաստանի», Անկախության հռչակագրի և այլ թեմաներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան