Բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների և հմտությունների շատ լուրջ խնդիր. Անահիտ Մանասյան
«Համակարգային տեսանկյունից իրականում, գրեթե բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների և հմտությունների շատ լուրջ խնդիր, այդ թվում՝ մեր ոլորտին առնչվող»,-կառավարության շենքի դիմաց ասաց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով՝ մեծ խնդիր է, երբ իրավասու մարմինները անձնական տվյալների պաշտպանության հետ կապված իրենց պարտականությունն չեն պատկերացնում և բռնության ենթարկված անձանց տվյալներն են հասանելի դառնում։
«Մի շարք այլ գործերի քննության հետ կապված հարցեր, գործերի քննության ընթացքում դարձյալ շատ դեպքերում զգայունությունը չպահպանելու հետ կապված հարցեր, ինչը հասցեագրման շատ լուրջ կարիք ունի»,-ասաց ՄԻՊ-ը:
Շարունակելով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ունեցած վրդովված ելույթը՝ Անահիտ Մանասյանն ասաց. «Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ պետք է արձանագրեմ, որ մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց զգան որպես արտոնյալ, ընդ որում՝ կապ չունի՝ նրանք երիտասարդներ են, նախկին կամ ներկա իշխանության ներկայացուցիչներ»:
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարեց, որ ինքը պետական իրավասու մարմիններին բազմիցս գրավոր և բանավոր ներկայացրել է տարբեր տեսակի խնդիրներ իր ստացված տեղեկատվության հետ և
որոշ խնդիրների վերաբերյալ ստիպված է եղել հանդես գալ հրապարակային հայտարարություններով:
Մանասյանը հայտարարեց, որ պետական մարմինների գործունեության տարբեր խնդիրներին պարբերաբար անդրադառնում է:
Հարակից հրապարակումներ`
- Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. Նիկոլ Փաշինյան
- Ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան