Սասուն Միքայելյանի որդին հրաշալի համայնքապետ է, ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել, դրա համար էլ չի պսակվում». Քոչարյան
«Ես ճանաչում եմ Մեսրոպ Մեսրոպյանին 2008-ից սկսած։ Տիկին Խամոյանն իր զգացմունքներն արտահայտեց Սասուն Միքայելյանի նկատմամբ, վատ առումով։ Գուցե լավ առումով, չգիտեմ, բայց ամեն դեպքում բարեկամական կապերը թեկնածուի պրոֆեսիոնալ ընթացակարգի հետ որևէ առնչություն չունեն»,- Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը քննարկելիս՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա, կառավարությունը ներկայացրել է մի թեկանծուի, որն իր պրոֆսիոնալիզմով և իր ներկայացրած ծրագրով կասկած չթողեց, որ ինքն անելիք ունի։
«Կարևոր չէ, թե ով ում բարեկամն է, կարևոր է, թե ինքն ինչպիսի կերպարով է հանդես գալիս, իր անցած ուղին ինչքանով է վստահություն ներշնչում այդ կերպարի ձևավորմանը։
Տիկին Խամոյան, ձեզ էլ ասեմ, որ Սասուն Միքայելյանի որդին, որը հրաշալի համայնքապետ է Հրազդանում և մեծ հարգանք է վայելում, կոպիտ ասած հրազդանցիների մոտ այսպես խոսույթ կա, որ Սևակն ամուսնացել է Հրազդան քաղաքի հետ, դրա համար էլ չի պսակվում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի «Պերֆեկտ ԹԻ Վի» հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ Մեսրոպյանին
- ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածուն Սասուն Միքայելյանի ազգականն է. Ագնեսա Խամոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան