Իրավապահ մարմինները ձեզ պաս են տալիս. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
«Իրավապահ մարմիները խուզարկել են կուսակցության գրասենյակը, ինչ-որ թղթեր են հանել, որոնք հայտնվել են որոշ լրատվամիջոցների տիրապետության ներքո։ Ո՞նց է դա եղել, ժողովրդավարական բաստիոնն այդ հարցին պատասխան չունի»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի պահանջին՝ ժողովրդին ՀՅԴ-ականները բացատրեն, թե այդ ինչ «շրջաբերական004» է, որով, ըստ ՔՊ-ականների, իբրև դաշնակցականները կողմ են Հայաստանի անկախության աստիճանի նվազմանը։
«Գտել են այդ թուղթը։ Կա թուղթ, տեքստ, համակարգիչ, պրինտեր։ Չեն էլ մտածել լրիվ փոխել։ Մի երկու կետ փոխել են, մնացածը թողել են։
Դե լրիվ ասեք՝ քանի անգամ է այնտեղ գրված, որ անկախությունը Դաշնակցության համար անսակարկելի արժեք է։ Քանի անգամ է գրված, որ ինքնիշխանությունը, անկախությունն ու Դաշնակացությունը բնական դաշնակիցներ են։
Քանի որ ենթադրում էինք, որ կարող է ձեր ձեռքն ընկնի, մի քանի անգամ ենք գրել։ Դա է ամբողջ գաղտնիքը։
Էլի եմ ասում, վերցրել եք տեքստը, ինչ-որ բան եք աշխատել։ Տեխնիկայի դար է։ Ուզում եք հիմա ֆոտոշոփ անեմ, մորուք դնեմ ինձ։ Հիմա մորուքի թեման շատ ակտուալ է։
Դժվար է, ինչ է, կանենք էլի։ Այդ դա ձեր աշխատանքի ոճն է։ Բնույթը ձեր կեղծարարությունն է, սուտն է, ձեր սարքած երկիրն է, որտեղ իրավապահ մարմինները ձեզ պաս են տալիս նախաքննության համար ենթադրաբաար կարևորություն ունեցող փաստաթղթեր»,- ասաց Ա.Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում