Գրիգոր քահան Գրիգորյան. Ոչ մեկին ոչ առջևից գրկել եմ, ոչ էլ թիկունքից հարվածել
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը գրում է.
«Հատուկ կարճմիտների, կամ նրանց համար, ովքեր չհասկացան և չնդունեցին երեկվա ուղերձս:
Կարեն Վարդանյանը իմ հոգևոր եղբայրն է, Նազենի Հովհաննիսյանը իմ հոգևոր քույրը և մենք բոլորս, ուզեք թե չուզեք, ի Քրիստոս քույր և եղբայր ենք, քանի որ Տիրոջը ընդունում ենք մեզ Հայր: Ավելին այս երկու անձերն էլ եղել են իմ ընտանեկան հարկից ներս և հակառակը ես եմ եղել իրենց հարկից ներս, ավելին այս երկու անձերն էլ եղել են և են Արև երեխաների աջակիցն ու բարեկամը:
Ես ոչ մեկին ոչ առջևից գրկել եմ, ոչ էլ թիկունքից հարվածել: Ես միշտ մնացել եմ իմ հոգևոր առաքելության և կոչման մեջ հավատարիմ և քարոզել Քրիստոսին:
Դուք ուղղակի սովոր չեք կամ չեք սիրում հարցը հոգևոր դաշտում սիրով լուծելու և սեր քարոզելու, դուք սովոր եք բամբասելու, քննադատելու, բռնության, պատժի, ծեծի, ասֆալտին փռելուն:
Ձեզանից ամենամեղավորը ես եմ, որովհետև դեռ հոգևոր տկարություն ունեմ, բայց ձգտում եմ հասնել կատարելության, վստահ լինելով, որ Աստված կների ինձ, որովհետև սիրում է ինձ:
Ում հետ առանձին ինչ եմ խոսել, սա իրենց և իմ իրավունքն է որը հանրայնացնելու և քնարկման դնելու իրավունք մեզանից ոչ մեկը չունի:
Խնդրում եմ ձեզ հանդուրժող եղեք, ներող եղեք և սիրեք ձեր նմանին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան