Սա պետական դավաճանnւթյան մասին հաղորդում է. ՔՊ-ականը՝ Աննա Գրիգորյանի ելույթից հետո դիմեց գլխավոր դատախազությանը
«Դուք եկեք, ասեք՝ Ադրբեջանի հետ ի՞նչ եք բանակցում, այդ չհամաձայնեցված կետերը ինչի՞ մասին են»,-ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։
Նա նշեց, որ քանի անգամ հարցրել են, թե այդ պայմանագրում ո՞ր կետերը համաձայնեցված չեն, զրո՝ պատասխան։
«Գորիս-Կապան ճանապարհը հանձնվում է առանձին փաստաթղթով։ Երկար հարցումներից հետո ի վերջո Գլխավոր շտաբը հաստատում է՝ այո, գոյություն ունի առանձին փաստաթուղթ, սիրելի հայրենակիցներ, ձեզանից գաղտնի մինչև օրս պահվող, քանի որ մեզ էլ գաղտնի ուղարկել են ու ասել են՝ նայեք, բայց մի բարձրաձայնեք սրա մասին։ Այդ փաստաթուղթը դեռևս հանրային սեփականություն չի դարձել։ Եկեք, հանրությանը ցույց տվեք այդ փասաթուղթը։
Հաջորդ դրվագը. Տեղ գյուղում իրականացված հերթական զիջումները։ Պայմանավորվում են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, որ x օրը պետք է տեղակայվեն ադրբեջանական և հայկական զորքերն ինչ-որ հատվածում, ադրբեջանցիներն առաջ են գալիս, որևէ մեկն իրենց դեմ-հանդիման չի գալիս, վերցնում են տարածքներ։ Ասում ես՝ ո՞վ է պատասխան տալու սրա համար, հերթական տարածքային կորուստ ենք ունեցել։ Ասում են՝ դատական գործ կա։ Դատական գործով կբացահայտվի։ Մեկ տարի անցնում է, ասում ենք՝ ինչ եղավ դատական գործը։ Գործը փակվել է, մեղավոր չկա։ Մեր տարածքներից հերթական կորուստն է լինում, էլի մեղավոր չկա»։
Աննա Գրիգորյանի վերջին հայտարարությանն իր ելույթում անդրադարձավ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը. «Դիմում եմ Հայաստանի գլխավոր դատախազությանը, որպեսզի հանցագործության հաղորդման փաստով միջնորդություն ներկայացնի քրեական վարույթ հարուցելու համար, որովհետև տիկին Աննա Գրիգորյանը քիչ առաջ հանրային հնչեցրեց հանցագործության մասին հայտարարություն, որը հետևյալն է՝ «Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվել են Տեղ գյուղի հատվածում հողերը հանձնել Ադրբեջանի իշխանությանը և նահանջել, որպեսզի այդ տարածքները մնան Ադրբեջանի Հանրապետությանը»:
Այդ ձայնագրությունը կա, սա պետական դավաճանության մասին՝ առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում է, և ես ակնկալում եմ, որ սահմանված ժամկետում և կարգով Հայաստանի գլխավոր դատախազությունը վարույթ կհարուցի այս փաստով:
Սա սուտ մատնությո՞ւն է, իրականությո՞ւն է, թե՞ ինչ, քննություն պետք է իրականացվի՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ, ինչի արդյունքների մասին, հուսով ենք, մենք տեղյակ ենք լինելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան