Դեշամը խոսել է Մբապեի հոգեբանական խնդիրների մասին
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խնդիրների մասին։ 25-ամյա ֆրանսիացին բաց է թողնում ազգային թիմի երկրորդ անընդմեջ հավաքը։
«Մբապեի համար ոչ մի պատիժ էլ չկա: Սա անվիճելի փաստ է: Կիլիանն այժմ գտնվում է ծանր իրավիճակում, և ես ամեն կերպ աջակցում եմ նրան: Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանում անհանգիստ վիճակում է: Չնայած ամեն ինչին, նա ցանկանում էր միանալ հավաքականին։ Բայց կարծում եմ, որ հիմա ավելի լավ է դադար վերցնի։
Բոլորն էլ կարող են դժվար շրջան ունենալ։ Այս հարցում կա ֆիզիկական ասպեկտ, և նաև հոգեբանական: Բայց մամուլում անընդհատ խոսակցություններ են պտտվում, թե ես ինչ-որ բան ասում եմ նրա մասին, թե ոչ։ Ուստի հիմա փորձում եմ զգույշ ընտրել բառերս։ Կամ ես ինչ-որ բան եմ ասում, կամ չեմ ասում: Հիմա ես չեմ լռել, բայց այլևս չեմ խառնվի քննարկումներին»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
sport.ru-ի հաղորդմամբ, հոկտեմբերին Մբապեն վնասվածքի պատճառով բաց էր թողել ազգային հավաքականի հավաքը։ Խաղերի դադարի ժամանակահատվածում նա մեկնել էր Ստոկհոլմ, որտեղ հայտնվել էր սկանդալի մեջ։ Ֆուտբոլիստը մեղադրվում էր բռնաբարության մեջ, սակայն այս պահին նրան մեղադրանք չի առաջադրվել. հետաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները զայրացած են Կիլիան Մբապեի գործողություններից
- ՊՍԺ-ն հրաժարվել է Մբապեին վճարել 55 միլիոն եվրո
- Մբապեին սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում
- «Ռեալը» արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Մբապեին բռնաբարnւթյան մեջ մեղադրելու պատճառով
- Հաքերները կոտրել են Մբապեի սոցիալական ցանցի էջը և վիրավորել Մեսսիին ու «Տոտենհեմին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան