Ընդդիմությունը հրաժարականի պահանջ է ներկայացրել Աբխազիայի նախագահին և սկսել բարիկադներ բարձրացնել
Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբայի միջոցով հանրապետության նախագահ Ասլան Բժանիային փոխանցել են նրա հրաժարականի պահանջը, ինչի կապակցությամբ նա իբր ժամանակ է վերցրել մտածելու համար։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար ընդդիմության կողմից ստեղծված հասարակական և քաղաքական կազմակերպությունների համակարգող շտաբի ներկայացուցիչ Էշսու Կակալիան։
«Խորհրդարանի նախագահի գլխավորած պատգամավորների պատվիրակությունը ուղարկվել է Ասլան Բժանիայի մոտ, որին խնդրել են ինքնակամ հրաժարական տալ, սակայն նա ժամանակ է խնդրել»,-ասվում է նրա հայտարարության մեջ, որը հրապարակվել է Respublika Telegram ալիքում։
Աբխազիայի ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ստեղծել են Համակարգող խորհուրդ՝ հանրապետության իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար։ Ավելի վաղ Հանրապետության ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի նախագահ Լևան Միկաան հայտնել էր, որ Աբխազիայի իշխանությունները և ընդդիմության ներկայացուցիչները սկսել են բանակցություններ վարել անկարգություններից հետո, որոնք հանգեցրել են կառավարական շենքերի մի համալիր գրավմանը։ Ցուցարարները պահանջում էին նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան