Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում մեկ օրում առնվազն 30 մարդ է զոհվել
Շուրջ 30 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել է Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաընկերության՝ Իսրայելի պաշտպանության բանակը առնվազն 13 ավիահարված է հասցրել Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա հովտի տարբեր շրջաններում։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, ևս մի քանի բնակիչ անհայտ կորած են համարվում։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է,որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով, երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով, զոհվել է 3386 մարդ, ևս 14417-ը՝ վիրավորվել։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական հրթիռակոծությունից մեկ օրում Լիբանանում զոհվել է 78 մարդ՝ նաև կանայք և երեխաներ
- Իսրայելի օդուժը Լիբանանում հողին է հավասարեցրել փախստականներով բնակեցված շենքը, կա 28 զոհ
- Իրեն 2,78 միլիարդ դոլարով տուգանելը «Alibaba» ընկերությունը կարևոր քայլ է համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան