Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի «Պերֆեկտ ԹԻ Վի» հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ Մեսրոպյանին
«Հուլիսի 12-ին դուք ֆեյսբուքում մի այսպիսի գրառում եք արել «Այ անբովանդակ, սրբապիղծ, սադրիչ, սրիկա, հասա՞ր նպատակիդ, այ «փրկիչ»։ Հարց՝ ո՞ւմ նկատի ունեիք»,- ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և ընթերցեց երկորդ գրառումը, որում հանձնաժողովի թեկնածուն ասում է. «Կարծում եմ, որ երեկ Բրյուսելում ազդարարվեց ռուսական նեոգաղութացման ժամանակաշրջանի ավարտը»։
Խամոյանը հետաքրքրվեց, թե Մեսրոպյանը շարունակում է մնալ այդ կարծիքին։
Հանձնաժողովի նախագահի կառավարության թեկնածուն հայտնեց, թե օրենքի խախտում չի տեսնում, երբ ԱԺ ամբիոնից հանդես է գալիս որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու։
«Իսկ այս պահից առաջ, թե ով եմ եղել, ինպիսի քաղաքական հայացքներ եմ ունեցել, այն բացառապես իմ իրավունքն է»,-ասաց Մեսրոպյանը՝ հավելելով, որ քաջատեղյակ է ՀԽԿՀ նախագահի պաշտոնի անձնագրի պահանջներին և գիտի, թե ինչ քաղաքական զսպվածության պահանջներ կան այնտեղ, որ պաշտոնի նշանակվելու դեպքում չպետք է լինի որևէ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ։
«Ես իմ մեջ նման կամք և ուժ գտել եմ, որպեսզի աշխատանքային տարիների ընթացքում իսկապես գործել այդ անձնագրի պահանջներին համապատասխան՝ լինել չեզոք հավասարակշռված Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողվոի նախագահ»,- պատասխանեց Մեսրոպյանը
Ագնեսա Խամոյանը շարունակեց հարցը՝ ասելով. «Դուք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ելույթներն ակտիվ տարածող եք, այլև հայտնաբերեցի, որ դուք Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագու եք։ Դուք կիսվել եք նրա հետևյալ գրառմամաբ. «Ռուսական կենտրոններից Ալիևին ասում են ՀՀ-ին հարվածի հեղաշրջում կլինի, եկած մարդը միջանցքը կտա»։
Պատգամավորը հարցրեց, թե արդյոք նա շարունակում է մնալ այդ կարծիքին, քանի որ ընտրվում է մի հանձնաժողվոի նախագահ, որը գործ է ունենալու, օրինակ, ՀԷՑ-ի հետ։
«Մեզ խոստանում եք, որ Արամ Զավենի Սարգսյանի «Պերֆեկտ ԹԻ Վի» հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածելու հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո»,-ՀԾԿՀ նախագահի թեկնածուին հարցրեց Խամոյանը։
Մեսրոպյանը նշեց,որ իրեն լավ են ճանաչում պատգամավորները և խամոյանը և իր կենսագրության մեջ չկա մի էջ, որի համար իր գլուխը կախի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան