Կառավարությունը համայնքների իրականացրած 6 ծրագրի համար տրամադրեց 248 մլն դրամ համաֆինանսավորում
«Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ 6 ծրագրեր կիրականացվեն, որի համար կտրամադրվի 248 մլն դրամ»,- այդ մասին կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարի ներկայացմամբ՝ լոռու մարզին կհատկացվի 18 մլն 970 հազար դրամ, Շիրակի մարզին՝ 150 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 51 մլն դրամ, Տարածքային զարգացման հիմնադրամին՝ 28 միլիոն դրամ:
«Ընդհանուր առմամբ նախատեսվում է 6 հրատապ ծրագրերի համար հատկացնել 248 մլն դրամ»,-ասաց նա՝ նշելով, որ ծրագիրը կիրականացնի Տարածքային զարգացման հիմնադրամը:
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր 6 ծրագրերը՝ ջրհեղեղից վնասված Քարկոփի դպրոցի մասնակի վերանորոգում, Շիրակի մարզի 2 համայնքում խմելու ջրի ջրատարի, ջրամատակարարման, ներքին ցանցի կառուցապատում, Գյումրիու շենքերիցմեկի 3 մուտքի ուժեղացում, Սիսիանի շենքերի 2 տանիքի վերանորոգում, Մեղրիու մանկապարտեզի հարակից տարածքի դրենաժային համակարգի կառուցման նախագծահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերում, Սևանի կոյուղատարի վերանորոգում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում