Իրավունք 15:14 15/11/2024 Հայաստան

Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, երկու մեղադրյալի մասով, ավարտվել է

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների օրինականացման վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ  «Telegram» հավելվածի՝ շուրջ 80 էջերի միջոցով իրականացվում է թմրամիջոցների ապօրինի վաճառք։

ՔԿ փոխանցմամբ, իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի 26 և Երևան քաղաքի 27-ամյա բնակիչները, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր եղանակներով, այդ թվում՝ «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, ապահովել են թմրամիջոցների ապօրինի ձեռք բերումը, առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում: Այնուհետև թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների, այդ թվում՝ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացումը։ 

Թմրամիջոցի մի մասը՝ «Մարիխուանա» տեսակի, ինչպես նաև «Մեթամֆետամին» և «Տետրահիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոցների հետքեր պարունա¬կող էլեկտրոնային կշեռքները հայտնաբերվել են մեղադրյալների փաստացի բնակության վայրում կատարված խուզարկությամբ։

Բացի այդ, Ջերմուկ և Երևան քաղաքի բնակիչները, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող առցանց խանութ-հարթակից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների, այդ թվում՝ «դաշքոին» տեսակի դրամապանակի տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակին փոխանցելու նպատակով: Այնուհետև անձինք թմրամիջոց ձեռք բերելու նպատակով կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և վերոնշյալ անվանումով առցանց խանութ-հարթակների տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար։ Ապա փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակներին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ «դաշքոին» տեսակի դրամապանակին 2023թ․ դեկտեմբերի 22-ից մինչև 2024թ․ հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 3.056.942,14 ՀՀ դրամին համարժեք 7574 ԱՄՆ դոլարի չափով «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ:


Այնուհետև հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով կրիպտորաժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները, հանցակիցների հանձնարարությամբ, փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ 2023թ․ հունվարի 9-ից մինչև 2024թ․ հունվարի 15-ը կրիպտոարժույթի կանխիկացման գործարքներով 26-ամյա երիտասարդի կողմից փաստացի շահագործվող բանկային քարտին մուտքագրվել է ընդհանուր 7495 ԱՄՆ դոլարին համարժեք 2.941.487 ՀՀ դրամ գումար:

Նկարագրված եղանակով 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում նշված երկու և այլ անձանց անվամբ «Իդրամ» համակարգում նույնականացված դրամապանակներին, ինչպես նաև Ջերմուկ քաղաքի բնակչի կողմից փաստացի շահագործվող բանկային  քարտին փոխանցվել և նրանց կողմից տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 6.574.029 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երկու երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Ջերմուկ քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 2 000 000 դրամի չափով, իսկ Երևան քաղաքի բնակչի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:17
«Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-հորդոր հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի ավարտին մասնակիցները ստորագրեցին և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գրիգոր քահան Գրիգորյան. Ոչ մեկին ոչ առջևից գրկել եմ, ոչ էլ թիկունքից հարվածել
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը գրում է. «Հատուկ կարճմիտների, կամ նրանց համար,...
Աղբյուր` Panorama.am
16:52
Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է. Մարգարիտա Քարամյան
«Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop...
Աղբյուր` Panorama.am
16:49
Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով. Մետաքսե Հակոբյան
«Իշխանական դիմակի տակ հնարավոր չէ թաքցնել փողոցային կեցվածքը, խոսույթը, մտքերը»
Աղբյուր` Panorama.am
16:41
Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց
Խնայողությունների կառավարումն ունակություն է, որը զարգացնելու համար ժամանակ և գիտելիք է հարկավոր: Superra հավելվածը...
Աղբյուր` Panorama.am
16:41
«Մանկական Եվրատեսիլ». ինչպե՞ս քվեարկել Լեոյի օգտին Հայաստանից
Նոյեմբերի 16-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Հայաստանի ներկայացուցիչ Լեոն հանդես կգա «Cosmic...
Աղբյուր` Panorama.am
16:39
Պարոնայք ու տիկնայք, դուք բոլորդ հանցակից եք Ադրբեջանին. Իրավապաշտպանը՝ միջազգային կառույցների ղեկավարներին
«Հին, նոր, մոռացված աստվածները թող պահապան լինեն մեծ ու փոքր ժողովուրդներին,  քանի որ մարդկության ստեղծած միջազգային կառույցները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Այսքան պրիմիտիվ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Դաշնակցությունը ժողով անում է, շրջաբերականներ իջեցնում է, միայն 004-ը չէ, շուրջ 300 շրջաբերական է հաշվետու շրջանում։ Շրջաբերական իջեցվել...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՈւՂԻՂ. Stop Greenwashing Genocide! Բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Հայաստանի գրասենյակի դիմաց  իրականացվում է բողոքի ակցիա «Stop Greenwashing Genocide!» խորագրով։ Կազմակերպիչների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:42
Բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների և հմտությունների շատ լուրջ խնդիր. Անահիտ Մանասյան
«Համակարգային տեսանկյունից իրականում, գրեթե բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների և հմտությունների շատ լուրջ խնդիր, այդ թվում՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:37
Դմիտրի Դիբրով. Քեռի Ջիվանը ծիրանափողը հայտնի դարձրեց ողջ աշխարհում
«Անտրոպոլոգիա» պոդքասթի՝ նոյեմբերի 14-ի թողարկման ժամանակ  հաղորդավար Դմիտրի Դիբրովը հյուրընկալել է  հայտնի դուդուկահար...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սասուն Միքայելյանի որդին հրաշալի համայնքապետ է, ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել, դրա համար էլ չի պսակվում». Քոչարյան
«Ես ճանաչում եմ Մեսրոպ Մեսրոպյանին 2008-ից սկսած։ Տիկին Խամոյանն իր զգացմունքներն արտահայտեց Սասուն Միքայելյանի նկատմամբ, վատ առումով։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Կառավարությունը 220 մլն դրամ ուղղեց ջրհեղեղից տուժած Լոռու և Տավուշի մարզերին
«Ջրհեղեղից հետո բնակավայրերի հարակից հատվածներում առանձնացրել ենք 25 կիլոմետր հատված Լոռու մարզում և 10 կիլոմետր հատված՝ Տավուշի մարզում,...
Աղբյուր` Panorama.am
15:15
Սթիվեն Քինգը հեռացել է X-ից՝ իբր Մասկին Թրամփի «առաջին տիկին» անվանելուց հետո
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը Իլոն Մասկին` Դոնալդ Թրամփի «առաջին տիկին» անվանելու մասին լուրերից հետո հայտարարել է, որ հեռանում է X...
Աղբյուր` Panorama.am
15:14
Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, երկու մեղադրյալի մասով, ավարտվել է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով...
Աղբյուր` Panorama.am
14:56
1 մլրդ 260 մլն դրամ՝ 123 կիլոմետր ճանապարհի միջին նորոգման համար
«Այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրերի մեջ ընդգրկել ենք 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Խաչատուրովի բացակայությունը համարեց ոչ հարգելի
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ որոշեց հարկադրաբար ներկայացնել քրեական գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում
Երևանում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Պարի ՆՆ-ի ֆուտբոլիստ Վալերի Ծառուկյան. Ես հայ եմ, ուզում եմ խաղալ իմ երկրի համար
Պարի  ՆՆ -ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը խոստովանել է, որ կցանկանար հանդես գալ Հայաստանի հավաքականում, բայց միաժամանակ նշել է, որ նաև...
Աղբյուր` Panorama.am
14:20
Պուտինը խոսել է Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ «Քննարկվել են արդյունաբերական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Մեր երաժշտական սերունդը կրթվում է ոչ հայեցի. Երաժշտագետ
Երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը խնդրանքով դիմել է երաժշտագետներին՝ այլևս վերջ տալ քարացած, սովետմիությունից ավանդ մնացած...
Աղբյուր` Panorama.am
14:03
Այդ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը. Աբազյանը՝ Կիրանցում անասունների սահմանահատման մասին
«Սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջնական կահավորում, փշալարերի անցկացում, նման մի քանի դեպք ենք ունեցել, և բոլոր դեպքերում խոշոր...
Աղբյուր` Panorama.am
13:45
Կառավարությունը համայնքների իրականացրած 6 ծրագրի համար տրամադրեց 248 մլն դրամ համաֆինանսավորում
«Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ 6 ծրագրեր կիրականացվեն, որի համար կտրամադրվի 248 մլն դրամ»,- այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:31
«Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են սահմանել. Արմեն Ալավերդյանի ահազանգը
«Տեղեկացնում եմ սայլակ օգտագործող մարդկանց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. Նիկոլ Փաշինյան
«Էլի էդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռռիկներ-վռռիկներ էին անում, հազար ներողություն այս բառիս համար, էդ նույն մարդիկ էդ նույն...
Աղբյուր` Panorama.am
12:50
Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում դատական կարգադրիչների կողմից։ SHOT-ի փոխանցմամբ,  երգիչը  30-ից ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սագերի փողոցային շքերթ՝ Նիդեռլանդներում
«Գեղեցիկ կեցվածքով» քայլում են երաժշտության ներքո
Աղբյուր` Panorama.am
12:36
Բաքվում հայկական կողմի հետ հանդիպելու ժամանակ չունեն
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնցից մեկն առանձին հանդիպումներն են։ Տեղական ԶԼՄ-ների...
Աղբյուր` Panorama.am
12:24
Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում  մասնակցել է Հնդկական...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. Փաշինյան
«2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ տեղի ունեցավ, ես այդ օրն իմ ելույթում ասել եմ, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
16:23 15/11/2024

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}